«Փոքր ՀԷԿ-երի շահագործման հարցում պետք է առաջնորդվենք կենսաբազմազանության մոտեցումներով». Արծվիկ Մինասյան

«Փոքր ՀԷԿ-երի շահագործման հարցում պետք է առաջնորդվենք կենսաբազմազանության մոտեցումներով». Արծվիկ Մինասյան

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն այս տարի մշակել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագիծ, որով առաջարկվում էր արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը մի շարք գետերի վրա: Սակայն հետագայում այդ արգելքը հանվեց նախագծից:

Պատասխանելով «ԷկոԼուր»-ի հարցին՝ ինչն է հանդիսացել պատճառ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսակետից փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման հարցում մենք պետք է առաջնորդվենք կենսաբազմազանության մոտեցումներով, այլ ոչ թե՝ այս գետում կարելի է, այն գետում չի կարելի: Ցանկացած գետում չի կարելի, եթե այս կամ այն ցուցանիշները չեն համապատասխանում»:

Հարցին՝ իսկ հաշվի չի առնվում գետերի ծանրաբեռնվածությունը փոքր ՀԷԿ-երով, նախարարն ասաց. «Ծանրաբեռնվածություն ասվածը, որպես մեթոդաբանություն, լուրջ քննարկման հարց է: Երբ նույնիսկ մասնագետների մասնակցությամբ ես հարցադրումներ էի անում, իրենք էլ չէին կարողանում հստակ ասել, օրինակ, գետի 60, 70 տոկոս ֆիզիկական սահմանափակումը բավարար է արդյոք, որպեսզի մենք ասենք՝ վերջ, դադարեցվեց: Այս պահին մեզ համար սկզբունքային նշանակություն ունի կենսաբանական գնահատումը, դրանից հետո արդեն կգանք էկոթողքի ճշգրիտ սահմանմանը»:

16:53 Սեպտեմբեր 29, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news