ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՓՀԷԿ-երի աշխատանքային խումբն արդեն ավարտել է իր աշխատանքը

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՓՀԷԿ-երի աշխատանքային խումբն արդեն ավարտել է իր աշխատանքը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետի 2018թ-ի սեպտեմբերի 5-ի 1177-Ա որոշմամբ ստեղծված ՓՀԷԿ-երի գործունեությունն ուսումնասիրող աշխատանքային խումբն ավարտել է իր աշխատանքները և հոկտեմբերի 5-ին առաջարկություններ է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քննարկմանը: Այս մասին ԷկոԼուրին նոյեմբերի 7-ի N 5/18-1/52286 նամակով տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը: Այդ նամակով ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է ԷկոԼուրի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումին: ԷկոԼուրը սույն թվականի սեպտեմբերի 10-ին նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով առաջարկում էր ՓՀԷԿ-երի աշխատանքային խմբում ներգրավել նաև ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից 2014-2018թթ. իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերում աշխատած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և փորձագետներին, որոնք ձեռք են բերել հսկայական փորձ և հմտություններ փոքր ՀԷԿ-երի ոլորտում իրականացված ծրագրերի շրջանակներում և կարող են իրենց կուտակած փորձով և գիտելիքներով օգտակար լինել աշխատանքային խմբի գործունեությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային խումբը ստեղծվել էր փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով:

«Աշխատանքային խմբի գործունեության շարունակության դեպքում բնապահպանության նախարարությունն առարկություն չունի «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ներառելու համար»,- նշված է ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանի նամակում:

Նշենք, որ այս նամակը ԷկոԼուրը ստացել է ՀՀ վարչապետին դիմում ուղարկելուց 2 ամիս անց, երբ ՓՀԷԿ-երի աշխատանքային խումբն արդեն մեկ ամիս ` ավարտել է իր աշխատանքը:

14:37 Նոյեմբեր 26, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news