Գործադիրը վերահսկողական նոր կանոններ է սահմանում ՀԷԿ-երի նկատմամբ

Գործադիրը վերահսկողական նոր կանոններ է սահմանում ՀԷԿ-երի նկատմամբ

ԷկոԼուր

Գործադիրը վերահսկողական նոր կանոններ է սահմանում  ՀԷԿ-երի նկատմամբ: Մարտի 14-ի նիստում ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ՀԷԿ-երի ջրառի կետում ջրաչափի բացակայության դեպքում ՀԷԿ-երի փաստացի օգտագործված ջրի ծավալը կհաշվարկվի այլընտրանքային եղանակով:

«Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հէկերի կողմից, ջրառի կետում ջրաչափի բացակայության դեպքում, փաստացի օգտագործված ջրի ծավալի այլընտրանքային հաշվառման հաշվարկային եղանակի կիրառման անհրաժեշտությամբ, որը հնարավորություն կստեղծի կապ հաստատել միավոր ժամանակահատվածում արտադրված էլեկտրաէներգիայի և օգտագործված ջրաքանակի միջև, ինչի արդյունքում հնարավոր կլինի հաշվարկված  օգտագործված ջրաքանակը, համեմատելով ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի սահմանաչափի հետ, արձանագրել հնարավոր խախտումները և համապատասխան միջոցներ ձեռնարկել», - նշված է որոշման հիմնավորման մեջ:

Մինչ այժմ գործած կարգի համաձայն՝ հիդրոտուրբինի առկայության դեպքում, ջրային ռեսուրսից իրականացված ջրօգտագործման ծավալը հաշվարկվում էր հիդրոտուրբինի հզորության և հիդրոտուրբինի շահագործման հաշվարկային ժամանակահատվածի արտադրյալով:

Լուսանկարը` Սամվել Պիպոյանի

18:48 Մարտ 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news