Դասընթաց՝ հայ կնոջ դերը էներգետիկայի բնագավառում բարձրացնելու համար

Դասընթաց՝ հայ կնոջ դերը  էներգետիկայի բնագավառում բարձրացնելու համար

ԷկոԼուր

Կանանց դերը էներգետիկայի բնագավառում բարձրացնեու նպատակով «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունը Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ մայիսի 31-ին դասընթաց անցկացրեց կազմակերպության անդամների համար: Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց հիմնադրամի գլխավոր նպատակները, գործունեության ռազմավարական ուղղությունները, կատարված և ընթացիկ ծրագրերը: Դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին էներգետիկ շուկայի հիմնական դերակատարները, թե ինչ կիրառություն ունեն արևային ջրատաքացուցիչները, ֆոտովոլտային համակարգերը և ջերմամեկուսիչ նյութերը: Դասընթացին ներկա էներգետիկայի ոլորտի փորձագետները պատասխանեցին կանանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ցուցադրվեց էներգախնայողության մասին պատմող ֆիլմ:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր միջոցառման համար՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումները մասնագիտացված կառույցների հետ կլինեն շարունակական: Իր հերթին «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության պատասխանատուները խոստացան շարունակել նման հանդիպումների կազմակերպումը ոլորտում քաղաքականություն մշակող և գործունեություն ծավալող ընկերությունների հետ։

Դասընթացը կազմակերպվել էր «էներգետիկ և կլիմայի փոփոխության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի շրջանակում:

16:33 Հունիս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news