«Հրաժարվել հիդրոէներգետիկ ծրագրերի սերտիֆիկացիայից» կոչ- ստորագրահավաք՝ ուղղված Կլիմայի պարտատոմսերի նախաձեռնությանը

«Հրաժարվել հիդրոէներգետիկ ծրագրերի սերտիֆիկացիայից»  կոչ- ստորագրահավաք՝ ուղղված  Կլիմայի պարտատոմսերի նախաձեռնությանը

ԷկոԼուր

«Գետերն առանց սահմանների» միջազգային կոալիցիան համաշխարհային 282 քաղաքացիական հասարակական կազմակերպության անունից նախաձեռնել է ստորագրահավաք՝ ուղղված Կլիմայի պարտատոմսերի նախաձեռնությանը (Climate Bonds Initiative): Ստորագրահավաքի հայտարարությամբ կոչ է արվում Կլիմայի պարտատոմսերի նախաձեռնությանը հրաժարվել կլիմայի փոփոխությունները կանխելու պատրվակով հիդրոէլեկտրայանների (ՀԷԿ) համար ներդրվող «կանաչ» ծրագրերը սերտիֆիկացնելուց, քանի որ դա կարող է զգալի վտանգ ներկայացնել գետերի էկոհամակարգի և այդ գետերի հարևանությամբ ապրող բնակչության համար: Այն նաև կարող է կլիմայական ֆինանսական հոսքերի շեղման պատճառ հանդիսանալ՝ իրական օգտակար ոլորտներին ուղղելու փոխարեն, օրինակ. արևային էներգետիկայի զարգացում կամ էներգախնայողություն: 

Որպես հիմնավորում ստորագրահավաքի հայտարարության մեջ նշված է 2 հիմնական հանգամանք՝

1. Սահմանափակ ջրային ռեսուրսների օգտագործումը հիդրոէներգետիկ նպատակներով սերտիֆիկացման գործընթացը ոչ միայն չի խթանի կլիմայի փոփոխության սպասվելիք մակարդակի կրճատմանը, այլ ընդհակառակը՝ ավելի կխորացնի գոյություն ունեցող հիդրոլոգիական համակարգերի և ջրային կենսաբազմազանության խաթարման գործընթացները:

2. Հիդրոէլեկտրակայանների բնապահպանական, սոցիալական ազդեցությունների ու կառավարման համակարգի գնահատման համար Կլիմայի պարտատոմսերի նախաձեռնության ֆինանսական հատկացումների մտադրություններն անհարկի են և ոչ նպատակային, քանի որ այդ գնահատականներն արդեն իսկ տրված են, և վաղուց հայտնի են հիդրոէլեկտրակայանների բացասական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա:

ԷկոԼուրը միացել է ստորագրահավաքին:

 

 

14:40 Դեկտեմբեր 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news