«Խաչի քար» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Խաչի քար»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Խաչի քար»  փոքր ՀԷԿ: «Խաչի քար»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս համայնքի վարչական տարածքում: Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)՝ ՓՀԷԿ-ը կառուցված է Հերմոն համայնքի վարչական տարածքում: Ըստ ՋԹ-ի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի ՓՀԷԿ-ը կառուցված է Հերմոն գետի վրա, ըստ նախագծի՝ Եղեգիս գետի վրա: Իրականում ՓՀԷԿ-ը ջրառ իրականացնում է ոռոգման համակարգից: ՓՀԷԿ-ը շահագործում է «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ն:

ՓՀԷԿ-ի տնօրինությունը թույլ չտվեց մտնել ՓՀԷԿ-ի տարածք, այդ պատճառով ներկայացնում ենք սահմանափակ տեղեկատվություն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Խաչի քար»  ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013 թ-ին:  
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 60.7մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի, 45մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1000 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 3.871մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 4.2 մլն. կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 20.02.2013-20.02.2028թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 02.12.2011-02.04.2012թթ.:
  • Ըստ նախագծի՝ նախատեսված է երկաթբետոնե պատվար 1.0 մ լայնությամբ,  0.3մ բարձրությամբ, 2.0մ երկարությամբ ձկնանցարան, ինչն իրականում չկա:
  • Ըստ ««ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի՝ «Խաչի քար» ՓՀԷԿ-ի կայանը միացված է «Հերմոն-Ելփին» ոռոգման համակարգին և չի կարող ունենալ պատվար ու խողովակաշար: Մինչդեռ այս ՓՀԷԿ-ը համարվում է Եղեգիս գտի վրա կառուցված ՓՀԷԿ, այլ ոչ ոռոգման համակարգի վրա կառուցված:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը 2240 մ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 2*2240մ, ՓՀԷԿ-ի տրամագիծը, ըստ նախագծի, 1020 և 720 մմ է, ըստ ՀԾԿՀ-ի, 1,02մ, 0,72մ:
  •  ՓՀԷԿ-ի կայանում տեղադրված է 2 ագրեգատ:
  • Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1»  (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3.  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 2650մ)  «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ),  «Եղեգիս-2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս»  (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (24188մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 51.46%:
  • Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության` «Խաչի քար»  ՓՀԷԿ-ը կարող է վերցնել 42.0միլիոն խմ/վ ջուր՝ ապահովելով  0.1խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով նախատեսված է նույնքան բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Խաչի քար»  ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 10 ամիս (չի աշխատել հուլիս, օգոստոս ամիսներին)` արտադրելով 3870888 կՎտ էլեկտրաէներգիա (հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 4.2 մլն. կՎտ.ժամ):
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  2015 թվականի հուլիսի 22-ի №255Ա որոշմամբ կասեցվել է այս ՓՀԷԿ-ի  էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0487 լիցենզիայի գործողությունը: Հարուցվել է քրեական գործ: «..Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ կեղծված են Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված 2012 թվականի նոյեմբերի 8 և 2013 թվականի նոյեմբերի 1 թվագրումներով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերը, ինչպես նաև 2012 թվականի հունվարի 15-ի №15 և 2013 թվականի նոյեմբերի 6-ի №16 «Շինարարական շահագործման փաստագրման» ակտերը, քանզի դրանցով՝ որպես պաշտոնական փաստաթղթեր, հաստատվել են գոյություն չունեցող իրավաբանական փաստեր: Բացի այդ, 2013 թվականի նոյեմբերի 1 թվագրմամբ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի և 2013 թվականի նոյեմբերի 6-ի №16 «Շինարարական շահագործման փաստագրման» ակտերի ստորագրման և կնքման «վաղեմությունը» չի համապատասխանում դրանց կազմման «վաղեմությանը»»,ճ մասնավորապես նշված է ««ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի դիմումը մերժելու մասին»    ՀԾԿՀ-ի որոշման նախագծում:
  • Եղեգիս գետի վրա նախատեսվում է  հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցումը՝ «Ալնարս» ՓՀԷԿ` շահագործող` «ԱԼՆԱՐՍ» ՍՊԸ  (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  խողովակաշարի երկարությունը՝ 2300մ),  «Եղեգնուտ» ՓՀԷԿ, շահագործող` «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2665մ), «ԷԼԻՍ» ՓՀԷԿ, շահագործող «ԷԼԻՍ ՀԷԿ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս եւ Սողանլու գետերի վրա, խողովակաշարերի երկարությունը՝ 2360,0մ եւ 2288,0մ):
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

13:30 Մայիս 02, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news