Կառավարությունն արտոնություն տվեց «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին

Կառավարությունն արտոնություն տվեց «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունն արտոնություն տվեց Սեւանա լիճ թափվող Արգիչի գետի վրա կառուցված «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին: Սույն թվականի հուլիսի 21-ին գործադիրը որոշեց 3 տարի ժամկետով հետաձգել է «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետը: Ընկերությունը ՓՀԷԿ-ի վերազինման համար Թուրքիայից ներկրելու է ապակեմանրաթելային խողովակներ, որոնց արժեքը 850 065 685 դրամ է:Վերազինման համար ընդհանուր ներդրումների արժեքը հաշվարկվել է  շուրջ 3.89 միլիարդ ՀՀ դրամ:

ԷկոԼուրի կողմից «Արգիչի» ՓՀԷԿ-ում անցկացված մոնիտորինգի արդյունքների հետ ծանոթացեք այստեղ:

15:01 Հուլիս 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news