Երկրաջերմային ռեսուրսի հետազոտման համար Քարքարում մեկնարկել են հորատման աշխատանքները

Երկրաջերմային ռեսուրսի հետազոտման համար Քարքարում մեկնարկել են հորատման աշխատանքները

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Քարքարի տեղամասում մեկնարկել են երկրաջերմային կայանի կառուցման նպատակով իրականացվող հորատման աշխատանքները։ Կատարված երկրաբանական հետազոտությունների արդյունքների հաստատման դեպքում նախատեսվում է այստեղ կառուցել 30 մեգավատ հզորությամբ երկրաջերմային կայան, որը կարտադրի տարեկան մինչեւ 250 մլն կՎտ էլեկտրաէներգիա։

Հորատման աշխատանքներն իրականացվում են Կլիմայի Ներդրումային Հիմնադրամի տրամադրած 9 միլիոն դոլար դրամաշնորհային միջոցներով և կառավարության շուրջ 2 մլն դոլար համաֆինանսավորմամբ։ Նախատեսվում է երեք հորատանցքների փորում, որոնց խորությունը կհասնի 1,5 հազար մետրի։ Ստացված արդյունքների հիման վրա կտրվի տարածքի երկրաջերմային ռեսուրսի վերջնական գնահատականը։ Ըստ այդմ, կհայտարարվի միջազգային մրցույթ՝ կայանի կառուցման նատակով ներդրողներ գտնելու համար։ Առաջնայնությունը կտրվի նվազագույն սակագին առաջարկող մասնակցին։

Կայանի կառուցումը գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլար։ Որպես այդպիսին, այն էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգառեսուրս է, որը ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության երկարաժամկետ աղբյուր։

Հիշեցնենք, որ Հայաստանի էներգետիկայի ոլորտի ռազմավարության կարևոր նպատակն է ավելացնել երկրի կախվածությունը մաքուր, երկրի ներսում արտադրվող վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից: Այդ նպատակի իրագործման հիմնական ուղղություններից մեկը երկրաջերմային էներգիան է:

Քարքարի տեղանքի երկրաջերմային ներուժն ուսումնասիրվում է սկսած 1932թ.։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղանքում առկա է երկրաջերմային արդյունավետ ռեսուրս։

Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

14:00 Հուլիս 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news