Հարկային և մաքսային արտոնություն՝ «Երևանի ՋԷԿ»-ին. կավելացվի ՋԷԿ-ի հզորությունը

Հարկային և մաքսային արտոնություն՝ «Երևանի ՋԷԿ»-ին. կավելացվի ՋԷԿ-ի հզորությունը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ի նիստին հարկային և մաքսային արտոնություն տվեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին ներդրումային ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը: Ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել շուրջ 10.7 միլիարդ դրամի սարքավորումներ, և կառավարության որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգվեց դրանց ԱԱՀ-ի վճարման ժամկետը և ազատվեց ներմուծման մաքսատուրքից:

Վերազինման արդյունքում կայանի հզորությունը կավելանա 7 ՄՎտ-ով, 220 ՄՎտ-ից դառնալով 227 ՄՎտ, կկրճատի վառելիքի տեսակարար ծախսը, 258.1 գր/կվտժ-ից` 252.8 գր/կվտժ, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1%-ով:

Նշվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ:

13:45 Նոյեմբեր 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news