ԷԵԲՊ նախարար. «Առաջիկա 1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»

ԷԵԲՊ նախարար. «Առաջիկա  1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»

ԷկոԼուր

«Առաջիկա 1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»,- ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների (ԷԵԲՊ) նախարար Աշոտ Մանուկյանը Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ հանդիպման ժամանակ: Այս ոլորտի թափանցիկությանն ուղղված գործողություններն իրականացվում է EITI (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) գործընթացի շրջանակներում: Այս կապակցությամբ նշվել է, որ որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան հետ փոխգործակցությունը կնպաստի, որպեսզի 2019թ. Հայաստանն, անցնելով միջազգային վավերացման գործընթացը, կարողանա ճանաչվել EITI-ի ստանդարտներին համապատասխանող երկիր:

Նախարար Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերից «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ է խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ ներգրավել։

Մարկ Փրիթչարդը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի ներդրումային ծրագրերը հանգամանալի ներկայացնելու համար և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Այս մասին տեղեկացնում է ԷԵԲՊ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

14:12 Փետրվար 14, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news