«Սիրարփի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սիրարփի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սիրարփի» փոքր ՀԷԿ: «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի  վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Հախում գետի վրա (գետի երկարությունը՝ 71կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ՍՊԸ -ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը` 47.7մ մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 1.32մ3/վ, դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի,  697կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝  3.43895 մլն.կՎտ.ժամ է: Լիցենզիայի ժամկետը` 25.05.2011-25.05.2026թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 30.05.2012 - 30.05.2015թթ.: ՋԹ-ն ներկայացրել են երկարացման:
  • Գլխային հանգույցի կառուցվածները համապատասխանում էին նախագծային լուծումներին:
  • Գլխամասում նախագծով նախատեսված է 2.4մ բարձրությամբ, 14 մ երկարությամբ երկաթ-բետոնե  պատվար:
  • Գլխամասում առկա է ձկնացարան, 6.70 մ երկարությամբ, 1,10 մ լայնությամբ: Ձկնուղու նյութը բետոնից է, իսկ հատակը պատված է անհարթ գետաքարերով: Ձկնացարանի կառուցվածքը բավարար է գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժի ապահովման համար: Տեսողական զննումով ակնառու էր ջրընդունիչում պատվարի և ձկնանցարանի  համապատասխան թեքությունը, որն ապահովում էր բնապահպանական ելքի անարգելք անցումը գետ: Ոչ ջրառատ ժամանակաշրջան էր, ձկնանցարանում առկա էր ձկների կենսունակության համար բավարար քանակի ջուր /նույնիսկ փորձարկվեց փականը փակելով/:
  • Առկա է ձկնապաշտպան ցանց, որն անմիջապես գտնվում է ջրատար խողովակի վրա:
  • Հախում գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, հանդիպում են հետևյալ տեղաբնակ ձկնատեսակները՝ կարմրախայտ Salmo fario, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii, Սևանի կողակ Capoeta sevangi /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/: Հնարավոր է նաև կլիմայավարժված արծաթափայլ կարասի Carassius gibelio առկայությունը, որն այստեղ կարող է բարձրանալ Տավուշի ջրամբարից:
  • «Սիրարփի» ՓՀԷԿ-ը, ՋԹ-ի համաձայն, տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 22962.0խմ-ի ջրառ՝ գետում ապահովելով  0.065խմ/վ բնապահպանական թողք, ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի` բնապահպանական թողքը սահմանված է եղել 0.070խմ/վ, ըստ «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ՍՊԸ-ի` 0.100 խմ/վ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝ «Սիրարփի» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 3036575 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Գլխային հանգույցից վերև իրականացվում է Ծաղկավան համայնքի ոռոգման ջրառը: Ոռոգման ամիսներին ՓՀԷԿ-ն աշխատում է ցածր արտադրողականությամբ:
  • Ճնշումային խաղովակաշարի անցկացման տեխնիկական լուծումները համապատասխանում են նախագծին: Նախագծով դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 400մ, 2300մ, 10մ մ է, տրամագիծը՝ 900մմ, 800մմ, 500մմ: Խողովակաշարն անցնում է համայնքապատկան ծառաշատ հողերով: Տարածքները  ռեկուլիվացված են և վերականգնված բուսաշերտով:
  • Հախում գետի վրա կառուցված  «Սիրարփի» ՓՀԷԿ-երի դերիվացիայի երկարության (2710) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 3.81%:
  • Ըստ ՓՀԷԿ-ի ղեկավարության` ծառահատումներ չեն իրականացվել:
  • ՓՀԷԿ-ի շենքում  տեղադրված են չինական արտադրության երկու ագրեգատներ նախագծին համապատասխան, սակայն աշխատում էր մեկը:  Աշխատակցի հավաստմամբ ագրեգատի չաշխատելու պատճառը խողովակաշարում առկա ճնշման կորուստն է և քիչ ջրաքանակը:
  • Կայանային հանգույցի տարածքը  նկատելիորեն առանձնանում է գոյություն ունեցող բնական լանդշաֆտից: Այն բարեկարգման և կանաչապատման տեսակետից  կարող էր լինել ավելին, քանի որ տարածքի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ծառատեսակների աճեցման համար: Կանաչապատման համար տնկվել են պտղատու ծառեր և մշակվում են բանջարաբոստանային կուլտուրաներ:
  • Ցանկապատված է միայն ՓՀԷԿ-ի  տրանսֆորմատորային ենթակայանը: Տրանսֆորմատորը կահավորված է յուղահավաք համակարգով:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը բացակայում է:
  • Ազատ ջրօգտագործման պահանջը  կատարվում է:
  • Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկային:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք ջրառում չկա:
  • Կայանային հանգույցում գործում է ավտոմատ կառավարման համակարգ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:

Առաջարկություններ`

  • Ձկնապաշտպան ցանց տեղադրել նաեւ բետոնից կառուցված ջրատարի սկզբում, ինչը թույլ չի տա մանրաձկներին լողալ դեպի խողովակաշարի մուտքը:
  • Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ եւ ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:
  • Կենցաղային կեղտաջրերի համար տեղադրել  բիոզուգարան:

Առաջարկություն ՓՀԷԿ-ի ներկայացուցչի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը

  • ՓՀԷԿ-երին ներկայացնել այնպիսի ջրաչափ, որն ընդունելի է բնապահպանության նախարարության կողմից, ներկայացնել նաեւ այդ ջրաչափի ձեռք բերելու եւ նախարարության կողմից կնքելու ընթացակարգը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



16:40 Օգոստոս 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news