

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Կանթեղ» փոքր ՀԷԿ: «Կանթեղ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Լիճք համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը ջրառ իրականացնում է Մեղրի գետի Լիճք եւ Արեւիկ վտակներից: ՓՀԷԿ-ը շահագործում է «ԳԵԼԻԵԳՈՒԶԱՆ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- «Կանթեղ» ՓՀԷԿ-ը հարակից է «Արևիկ» ազգային պարկին, նույնիսկ որոշ կառույցներ կարող են գտնվել պարկի բուն տարածքում:
- Այցելության պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում:
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ ընկերության, 222.5մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 205.8 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.5 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4200 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 6.785 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 12.94մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 15.08.2013- 15.08.2028թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 04.11.2013-04.11.2016թթ..:
- Ջրառների իրական կոորդինատները համապատասխանում են ՋԹ-ում նշված կոորդինատներին, իսկ ջրահեռացմանը՝ ոչ:
- Մեղրի գետի Արևիկ և Լիճք վտակների վրա կառուցված են երկու ջրընդունիչ հանգույցներ՝ ՓՀԷԿ-ի համար ջրառ իրականացնելու համար: Լիճք վտակի վրա կառուցված պատվարի երկարությունը 8մ է, բարձրությունը՝ 1,5 մ։ Պատվարը բետոնե կառույց է՝ համատեղված խողովակի հետ: Արևիկ վտակի պատվարի երկարությունը 10 մ է, բարձրությունը՝ 2 մ։ Պատվարը բետոնե կառույց է՝ նույնպես համատեղված խողովակի հետ:
- «Կանթեղ» ՓՀԷԿ-ի Լիճք վտակի գլխամասում առկա է երկաթբետոնե աստիճանաձև ձկնանցարան՝ 8.45 մ երկարությամբ, 1.15 մ բարձրությամբ և 0.45մ լայնությամբ: Ձկնանցարանը կազմված է 5 աստիճանից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը 0.35 մ է: Ձկնանցարանի ստորին հատվածը իրենից ներկայացնում է կիսված մետաղե խողովակ՝ 2.3 մ երկարությամբ: Դիտարկման պահին ձկնանցարանի մուտքը փակված էր քարերով և ձկնանցարանով ջուր չէր հոսում: ՓՀԷԿ-ի Արեւիկ վտակի գլխամասում առկա է երկաթբետոնե աստիճանաձև ձկնանցարան՝ 9.5 մ երկարությամբ, 1.9 մ բարձրությամբ և 0.5 մ լայնությամբ: Ձկնուղին կազմված է 7 աստիճանից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը 0.2-0.3 մ է: Ձկնանցարանի ստորին հատվածը իրենից ներկայացնում է կիսված մետաղե խողովակ՝ 2.9 մ երկարությամբ: Դիտարկման պահին ձկնուղով ջուր չէր հոսում: Անգամ եթե հոսեր էլ, ապա ձկները չէին կարող մուտք գործել ձկնուղի, քանի որ դրա մուտքի բարձրությունը գետի հունից, որը գրեթե ջրազուրկ էր, կազմում էր ավելի քան 80 սմ: «Կանթեղ» ՓՀԷԿ-ի ձկնապաշտպան կառուցվածքները էական նշանակություն չունեն գետում բնակվող ձկնատեսակների պահպանության գործում, իսկ գետերիի հունի վրա կառուցված պատվարները խոչընդոտում են ձկների սեզոնային և բազմացման գաղթին:
- ՓՀԷԿ-ի երկու գլխամասերում առկա են աղբորսիչներ, սակայն ձկնապաշտպան ցանցեր չկան:
- Մեղրի գետի վերին հոսանքում, որտեղ կառուցված են ՓՀԷԿ-ի գլխամասերը, հիմնականում կարող է հանդիպել կարմրախայտը: Հնարավոր է, որ այստեղ բարձրանա նաև Կուրի բեղաձուկը:
- Ըստ նախագծի՝ Լիճքի վտակի գլխամասի դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1090մ է, տրամագիծը՝ 720մմ, Արևիկ վտակի վրա կառուցված գլխամասի դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 3200մ, տրամագիծը՝ 1200մմ: Լիճք գետից ջուրը խողովակաշարով տեղափոխվում է Արևիկ վտակի վրա գտնվող ջրառի կետ, որտեղ հավաքվում է նաեւ Արևիկ վտակի ջուրը: Այդտեղից երկու վտակների ջուրը խողովակաշարով ուղղվում դեպի կայանի շենք:
- Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ ՓՀԷԿ-ը 2 վտակներից տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 61495.2 հազար խմ ջրառ՝ Արեւիկ վտակում ապահովելով՝ 0.014խմ/վ բնապահպանական թողք, Լիճք վտակում՝ 0.02խմ/վ բնապահպանական թողք:
- Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Ջրառի ավտոմատ կառավարման համակարգ առկա չէ:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է չինական արտադրության 3 հիդրոագրեգատ, որոնցից մեկը ձևափոխվել է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրած ագրեգատով:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
- Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված չէ: Առկա են նորատունկ ծառեր:
- Կառուցման փուլում էր կենցաղային կեղտաջրերի հեռացման բետոնյա անջրթափանց հորը:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Կանթեղ» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 11 ամիս՝ արտադրելով 6784800 կՎտ էլեկտրաէներգիա:
Եզրակացություն
Այցելության պահին վտակների սակավաջրության պատճառով ՓՀԷԿ-ը չէր աշխատում: Սխալ են հիդրոլոգիական տվյալները: Գլխամասում վերցվում էր ջուր նաև պոմպակայանի կողմից խմելու համար վերցվող ջրի ավելցուկից:
Առաջարկություններ
- Ամբողջովին վերակառուցել երկու ջրընդունիչ հանգույցները և ձկնանցարանները` գետի բնապահպանական թողքի եւ ձկների անարգել տեղաշարժի ապահովման համար:
- Մինչ այդ պետք է հեռացնել ձկնանցարանի մուտքը փակող կոնստրուկցիաները։ Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
- Վերանայել ջրատնտեսական հաշվարկը` բնապահպանական թողքի չափաքանակը ավելացնելու միտումով:
- Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման համակարգով և ջրաչափիչ սարքավորումներով, առցանաց վերահսկմամբ:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով:
- Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
Լիճք գետի վրա կառուցված ջրառ հանգույց
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Արեւիկ գետի վրա կառուցված ջրառ հանգույց
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 26, 2016 at 18:35
















