«Մեղրի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Մեղրի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մեղրի» փոքր ՀԷԿ: «Մեղրի»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում:  ՓՀԷԿ-ը կառուցված է Մեղրի գետի վրա (երկարությունը 36կմ): «Մեղրի» ՓՀԷԿ-ը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի բուֆերային գոտում: ՓՀԷԿ-ը շահագործում է «ՔՅՈՒ-ՀԱՇ»  ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Մեղրի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1936թ-ին:
  • Կայանի տիպը հաշվարկային է:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ ընկերության, 50մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի  1-ի տեղեկանքի,  51 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.2մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  840կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.189 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 25.06.1999-25.06.2029թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 01.12.2011-01.12.2014թթ..:
  • ՓՀԷԿ-ի ՋԹ-ում նշված կոորդինատների եւ իրական կոորդինատների միջեւ տարբերություններն աննշան են, սակայն մեծ են ծովի մակարդակից բարձրությունների անհամապատասխանությունները:
  • ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 6 մ է, բարձրությունը՝ 2,5 մ։
  • «Մեղրի» ՓՀԷԿ-ի գլխամասում որպես ձկնուղի ծառայում է գետի հունի վրա կառուցված բետոնե պատվարի միջով բացված ճեղքը, որտեղից գետի ջուրն, առվակի նման մոտ 10 մ հոսելով, միանում է պատվարից ներքև գտնվող գետի հունին:  Նման կառուցվածը հիշեցնում է բնական սահանք և բավական հեշտ հաղթահարելի է կարմրախայտի, կողակի, Կուրի բեղլուի համար, սակայն որոշ դժվարություններ կարող է հարուցել արևելյան տառեխիկի համար:
  • Առկա է մոտ 4.5 մ երկարությամբ հորիզոնական տեղադրված աղբորսիչ ճաղավանդակ, որի ճաղերի միջև հեռավորությունը 5-15 սմ է: Ճաղերի նման հեռավորությունը չի կարող արգելել գետում բնակվող ձկների՝ ճնշումային խողովակում հայտնվելուն:
  • Մեղրի գետի այն տեղամասում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  կարող են հանդիպել՝ կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, կողակը, արևելյան տառեխիկը:
  • Դեպի կայան գետի ջուրը տեղափոխվում է ջրանցքներով և 2 թունելներով (650 և 200մ երկարությամբ), իսկ վերջում  135 մ երկարությամբ եւ 0.66մ տրամագծով 2 զուգահեռ խողովակներով:
  • Գետի վրա կառուցված  «Մեղրի» (խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 135մ), «Նժդեհ» » (խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի-ի, 2020մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 5.98%:
  • Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «Մեղրի» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 24000.0 հազար խմ ջրառ՝ Մեղրի գետում ապահովելով 0.28խմ/վ բնապահպանական թողք:
  • Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
  • Գետի հունը բաժանած է երկու մասի, ՓՀԷԿ-ի ջրառի և բնապահպանական թողքի հոսքերը կարգավորվում  են բետոնյա պատի  և նրա մեջ բացված անցումի միջոցով: 
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է ռուսական արտադրության 2 հիդրոագրեգատ, որոնք հնացած են և ունեն տեխնիկական ցածր արդյունավետություն: Դիտարկման պահին աշխատում էր մի ագրեգատը, որը 100լ ջրաքանակով ապահովում էր 100կՎտ դրվածքային հզորություն:
  • Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Մեղրի» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 10 ամիս՝ արտադրելով 2406592 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված  և կանաչապատված է:

Առաջարկություններ

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում։
  2. ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորություն:
  3. Ուղղել բոլոր փաստաթղթերում ծովի մակարդակից ջրառի և ջրահեռացման կետերի բացարձակ բարձրությունները։
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



14:26 Ապրիլ 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news