«Վայոց» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Վայոց» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վայոց» փոքր ՀԷԿ: «Վայոց» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտաբույնք եւ Հորբատեղ համայնքների վարչական տարածքում:  ՓՀԷԿ-ը կառուցված է Արտաբույնք գետի (գետի երկարությունը՝ 18 կմ) վրա: «Վայոց» ՓՀԷԿ-ը շահագործում է «Սուրբ Աղբյուր»  ՍՊԸ-ն:

Փորձագիտական խումբը չկարողացավ բարձրանալ ՓՀԷԿ-ի գլխամաս ճանապարհի անանցանելիության պատճառով: Դիտարկումները կատարվել են կայանում:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 303 մ է, հաշվարկային ճնշումը՝ 295 մ, հաշվարկային ելքը՝ 1.3 խմ/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի,  3050 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 10.49մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 10.49  մլն. կՎտ.ժամ է:  ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 23.04.2014-23.04.2029թ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 25.12.2014-25.12.2017թթ.:
  • Ըստ նախագծի՝ նախատեսված է 1020  մմ տրամագծով եւ 2092մ երկարությամբ պողպատե ճնշումային խողովակաշար:
  • Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «Վայոց» ՓՀԷԿ-ը կարող է տարվա ընթացքում իրականացնել 16.8մլն/խմ ջրառ՝ գետում ապահովելով 0.04խմ/վ բնապահպանական թողք:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է 3 ագրեգատ: Ճնշումային խողովակաշարը կայան մտնելուց առաջ բաժանվում է 250մմ և 2x700մմ տուրբինի մոտեցնող խողովակների: Միևնույն 700մմ տրամագծով խողովակները միանում են տարբեր հզորություն ունեցող տուրբինների (1ՄՎտ և 1,6ՄՎտ), ինչը ինժեներական տեսակետից` ճիշտ լուծում չէ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Վայոց» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 3622283 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանային հանգույցի տարածքում մի քանի ծառ է տնկված: Կայանային հանգույցի տարածքն անբարեկարգ էր, փշալարերով ցանկապատված:  
  • Նախագծով նախատեսված բիոզուգարան չի կառուցվել: 
  • Ըստ տեղի բնակիչների` գետում ջրի աղտոտվածության պատճառով ձուկ չկա: Որոշ տեղեկությունների համաձայն` գետի ջուրն աղտոտվում է դեռևս 80-ականներին հորատված արտեզյան դիտահորերի ջրերով, որոնք հարուստ են տարբեր մետաղներով և քիմիական նյութերով:
  • Գետակի ջրաբանական տվյալները /հոսք, ջրի առատություն, քարքարոտ ափեր, և այլն/, համապատասխանում են կարմրախայտի կենսաբանական պահանջներին: 
  • Արտաբույնք գետի վրա կառուցված  «Սուրբ Աղբյուր» (ըստ նախագծի՝ ճնշումային խողովակաշարի երկարությունը՝ 1536 մ) և «Վայոց» (ըստ նախագծի՝ ճնշումային խողովակաշարի երկարությունը՝ 2092 մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3628մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (18կմ) հետ կազմում է 20.15%:
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

14:27 Մայիս 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news