Ամփոփում ենք փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի ծրագիրը

Ամփոփում ենք փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի ծրագիրը

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 21-ին՝ ժամը 13:00-ին,  Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի 308E սրահում (Մարշալ Բաղրամյան պողոտա 40/1, 3-րդ հարկ) տեղի կունենա «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքների ամփոփումը եւ համանուն ձեռնարկի շնորհանդեսը: 

Ելույթներով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՄԱԶԾ-ի Բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը: Ծրագրի արդյունքները կներկայացնի «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Կցուցադրվի «Մենք, փոքր ՀԷԿ-երը. NO COMMENTS» տեսահոլովակը:

2014-2016թթ. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրեց «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրը: Ձեռնարկում ներկայացված են այն խնդիրները, որոնք բացահայտվեցին 87 ՓՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքում, ինչպես նաեւ ներկայացված է  Ազգային ժողովին,  ՓՀԷԿ ոլորտին առնչվող նախարարություններին, գերատեսչություններին, զարգացման բանկերին, ՓՀԷԿ-երի սեփականատերերին ուղղված առաջարկությունների փաթեթ:

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրն իրականացվել է  ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Հունիս 20, 2016 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր