Շաքիի ջրվեժը չորացնող ՓՀԷԿ-ի տնօրենը տուգանվեց

Շաքիի ջրվեժը չորացնող ՓՀԷԿ-ի տնօրենը տուգանվեց

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը 200 հազար դրամով տուգանել է «Շաքի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հակոբջանյան և Գալստյան» ՍՊԸ-ի տնօրենին՝ ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման համար: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուսումնասիրության արդյունքում նախարարությունում սկսվել է ընկերության ջրօգտագործման թույլտվության վերանայման գործընթացը։

Նշենք, որ «Շաքի» ՓՀԷԿ-ի շահագործման արդյունքում չորանում է Շաքիի ջրվեժը, որը գրանցված է ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում:

Լուսանկարը www.armecofront.net կայքի

Սեպտեմբեր 13, 2016 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր