Չգազիֆիկացված յուրաքանչյուր համայնքի համար կներկայացվի կոնկրետ առաջարկ

Չգազիֆիկացված յուրաքանչյուր համայնքի համար կներկայացվի կոնկրետ առաջարկ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիտարկում է մի շարք այլընտրանքային տարբերակներ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի հանձնարականի շրջանակներում ներկայումս յուրաքանչյուր համայնքի մասով իրականացվում են նախնական հաշվարկներ՝ կապված ինչպես գազիֆիկացման ծախսերի, այնպես էլ այլընտրանքային տարբերակների կիրառման հնարավորության հետ.

-Միայն այդ հաշվարկներից հետո հնարավոր կլինի գնահատել փոխշահավետ լուծման տարբերակը:
Նախատեսվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը յուրաքանչյուր համայնքի համար ներկայացնել կոնկրետ առաջարկ։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի 329 համայնք գազիֆիկացված չէ։ Խոսքը 150 հազար մարդու կամ երկրի բնակչության 5 տոկոսի մասին է։

14:22 Մայիս 24, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news