«Դալի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Դալի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Դալի» փոքր ՀԷԿ: «Դալի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծղուկ և Սառնակունք համայնքների վարչական տարածքներում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի վտակ Դալի (Ծղուկ) գետի վրա, որի երկարությունը 20 կմ է: «Դալի» ՓՀԷԿ-ը շահագործում է «Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Դալի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2016 թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=45054'18,2'', y=39044'23,9'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), H=2558մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` x=45051'54,4'', y=39042'12,4'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ՀԾԿՀ-ի, H=2292,0մ է:
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 262.7մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 212.97մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.3 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3920 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 13.485 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 14.0 հազ. Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 14.12.2016-15.12.2030թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 10.08.2016-15.12.2030թթ.:
• Փոփոխված նախագծով տղմազտարանից սկիզբ է առնում 2 խողովակաշար` 1000մմ և 820մմ տրամագծերով: Նույն խրամուղում իրար զուգահեռ գնում են մինչև 1750 մմ երկարությամբ, որից հետո մտնում են մեկ խողովակաշար: Դիտարկման պահին իրականացվում էին հոսանքատար մալուխի անցկացման աշխատանքներ և անցկացվում էր 2-րդ խրամուղին:
• «Դալի» ՓՀԷԿ-ի օգտագործվող գետահատվածում ապահովում է 0.08մ3/վ բնապահպանական թողք:
• ՓՀԷԿ-ի խողովակաշարն ունի տարբեր տրամագծեր: 1900մ երկարությամբ խողովակաշարի տրամագիծը 1000մմ է, 480 մ երկարությամբ խողովակաշարինը` 900մմ, 1100 մ երկարությամբ խողովակաշարինը` 800մմ և 4300 մ երկարությամբ խողովակաշարինը` 1200 մմ: Նախագծով նախատեսված է եղել 6074մ երկարությամբ և 1020մմ տրամագծով խողովակաշար: Նախագծով նախատեսված ռեկուլտիվացիան իրականացված չէր:
• Դալի գետի վրա կառուցված են` «Սիսական», «Սիսական-1», «Դալի» ՓՀԷԿ-երը, որոնց դերիվացիայի գումարային երկարության (12511մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 62.55 %:
• «Դալի» ՓՀԷԿ-ի գլխամասում կառուցված է ջրահավաք ավազան, պատվար, ձկնանցարան, տղմազտարան: Դիտարկման պահին գետի բնապահպանական ելքն ապահովված էր պատվարով և ձկնանցարանով: Ձկնանցարանում առկա էր բավարար քանակի ջուր:
• Բետոնե ձկնանցարանը կազմված է 7 խցից, որոնք ունեն շախմատաձև անցքեր: Ձկնանցարանի երկարությունը 980 սմ է, լայնությունը` 160 սմ, բարձրությունը` 80 սմ: Յուրաքանչյուր խուց ունի 110X160X80 սմ չափերը: Խցերն իրարից բաժանված են բետոնե միջնորմներով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու ճեղք` 25X25 սմ չափերով: Ձկնանցարանն ունի բավարար պայմաններ կարմրախայտի տեղաշարժման համար:
• Դալի գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չկան:
• Առկա է աղբորսիչ` 480 սմ երկարությամբ, 300 սմ բարձրությամբ: Աղբորսիչի ճաղերի միջև հեռավորությունը 3.5 սմ է: Մանրաբջիջ ցանցը բացակայում էր:
• ՓՀԷԿ-ի կայանի աշխատանքը պատրաստվում էր ավտոմատ կառավարման և վերահսկման համակարգի: Շենքում տեղադրված է ավտոմատ կառավարման համակարգ, գեներատորների և տուրբինների ավտոմատ կառավարումը գործում է, սակայն կայանի ավտոմատ միացումը ջրառին դեռ չէր գործում:
• Կայանում տեղադրված է չինական 3 հիդրոագրեգատ, որոնցից 1-ը` 2մՎտ,
• 2-ը` 1մՎտ հզորությամբ: «Տուրբո» տեսակի տուրբինների ՕԳԳ-ն 87% է: Գեներատորները սինքրոն են:
• Դիտարկման պահին սակավաջուր ժամանակահատված էր, ՓՀԷԿ-ն օգտագործում էր 300լ/վ ջուր` ապահովելով 600կՎտ հզորություն:
• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 3 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Դալի» ՓՀԷԿ-ը էլեկտրաէներգիա է սկսել արտադրել 2016թ-ի նոյեմբերից:
• Նախագծով նախատեսված է ՓՀԷԿ-ի տարածքի կանաչապատում, ինչը արված չէր:
• Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ կատարված չեն:
• Առկա է լանդշաֆտի խախտում:
• Սողանքային երևույթներ չկային:
• ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն, սակայն վերակառուցման համար` ոչ:
• Առկա է զուգարան, անջրթափանց հորը բացակայում էր:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 8 հոգի Ծղուկ համայնքից:
• «Դալի» ՓՀԷԿ-ի ջրահեռացումից հետո իրականացվում է ոռոգում և «Սիսական» ՓՀԷԿ-ի ջրառը:

Առաջարկություններ

- Քանի որ ՓՀԷԿ-ի շահագործման համար տրված Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվել է 80լ/վրկ բնապահպանական ելք, /ինչը ՓՀԷԿ-ի կառուցման ՋԹ-ով 40լ/վրկ էր/ անհրաժեշտության դեպքում վերանայել ջրատնտեսական հաշվարկները և ձկնանցարանով ապահովել այդ չափաքանակով բնապահպանական ելքի անցումը:
- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի և բնապահպանական ելքի կարգավորումը և վերահսկումը:
- ՓՀԷԿ-ի ագրեգատները վերազինել ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով, որի միջոցով` անգամ քիչ ջրաքանակով աշխատանքի դեպքում կայանում կապահովվի բարձր արդյունավետություն:
- Խողովակաշարի մուտքամասում տեղադրել մանրաբջիջ ճաղավանդակ` մանրաձկների մուտքը խողովակաշար արգելելու համար:
- Ճնշումային խողովակաշարի տարածքներում իրականացնել վերականգնան բավարար աշխատանքներ, ռեկուլտվացնել տարածքները` լանդշաֆտը բերելով նախնական տեսքի:
- Աշխատողների կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել անջրթափանց հոր կամ «mini» մաքրման կայան:
- Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
- Ավտոմատ առցանց հաղորդման ջրաչափական սարքավորումների տեղադրումից հետո դրանք կնքել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատակիցների միջոցով:


Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



14:03 Հոկտեմբեր 27, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news