«Բենզար էներջի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Բենզար էներջի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Բենզար էներջի» փոքր ՀԷԿ: «Բենզար էներջի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան և Վաղատին համայնքների վարչական տարածքներում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի գետի Զոր-Զոր վտակի վրա (ըստ ՀԾԿՀ-ի՝ Վաղուդ վտակի վրա), որի երկարությունը` 12 կմ է: «Բենզար էներջի» ՓՀԷԿ-ը շահագործում է «Բենզար էներջի» ՍՊԸ- ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

«Բենզար էներջի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2005 թ-ին:

Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=46007'26.0'', y=39030'02.7'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, H=1490մ, ըստ նախագծի՝ H=1470 մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` x=460 07' 23.2'', y=390 29 ' 40.7'', ներքին բիեֆինիշը, ըստ ՋԹ-ի և ՀԾԿՀ-ի, H=1423մ է:

ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 68.38 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.52 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 279 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 0.95մլն.կՎտ.ժամ է, ըստ նախագծի՝ 1.89 մլն.կՎտ.ժամ: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 22.02.2006- 22.02.2021թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը`30.09.2011-30.09.2014.թթ.:

ՓՀԷԿ-ի ջրընդունիչ ավազանում առկա է երկաստիճան տղմազտարան, որտեղից ջուրն ուղղվում է ճնշումային խողովակաշար: Դիտարկման պահին ջրի հոսքը դեպի գետ փակ էր բետոնյա պատով: Գետի հունում լցված էին քարեր: Գրունտի ներծծման միջոցով շատ քիչ ջրաքանակով ապահովվում էր գետ բաց թողնվող ելքը: Այդ հատվածում գետի հոսք գոյություն չուներ:

Ձկնանցարանը բացակայում է:

Առկա է երկու աղբորսիչ ցանց: Առաջին աղբորսիչ ցանցի լայնությունը կազմում էր 3 մ, ճաղերի միջև եղած հեռավորությունը՝ 15 սմ: Երկրորդ աղբորսիչի ընդհանուր երկարությունը 3.5 մ է, իսկ ցանցի անցքերի չափերը՝ 7x7 սմ:

Գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակները բացակայում են:

«Բենզար էներջի» ՓՀԷԿ-ը տարվա բոլոր ամիսների ընթացքում գետից վերցնում է 1293.0 հազար խմ ջուր` ապահովելով 0.03մ3/վ բնապահպանական թողք: ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ- և նախագծի, 640 մ է, տրամագիծը`0.8մ: Արված է բավարար ռելուլտիվացիա:

Զոր-Զոր գետի վրա կառուցված «Բենզար Էներջի», «Զոր-Զոր ՀԷԿ-1» և «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3105 մ) տոկոսայինհարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 25.875%:

«Բենզար Էներջի» ՓՀԷԿ-ի կայանում տեղադրված է 1 <<ֆրենսիս>> տիպի հիդրոագրեգատ:
Սակավաջուր ժամանակահատված էր, գետի ջուրն օգտագործվում էր ոռոգման նպատակով: Օգտագործվող գետահատվածում ջուրն օգտագործվում էր նաև խմելու նպատակով: ՓՀԷԿ-ն ամբողջ հզորությամբչի աշխատել: Ոռոգման սեզոնին (մոտ 5 ամիս` մայիս-սեպտեմբեր) ապահովում է 50կՎտ, մնացած ամիսներին` 150 կՎտ:

Շենքում տեղադրված էր 1 հատ «ֆրենսիս» տիպի ռեակտիվ տուրբին`համալրված գեներատորով, որն արտադրված Հայստանում:

Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն:

ՓՀԷԿ-ում ավտոմատ կառավարման համակարգ և ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ ներդրված չէ:

Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարքը բացակայում է:

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի համաձայն` 2016թ-ին տարվա 12 ամիսների ընթացքում ՓՀԷԿ-ն արտադրել է 93114 Կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Իրականացվել են բավարար կանաչապատման աշխատանքներ:

Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջները կատարված են:

Սողանքային երևույթներ չկային:

ՓՀԷԿ-ի կառուցման համար առկա է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Ջրային և հողային ռեսուրսների վրա հնարավոր վնասակար ազդեցություններից պաշտպանող շինարարական աղբի, կենցաղային թափոնների եւ կենցաղային կեղտաջրերիհեռացման վայրերն առկա են:

ՓՀԷԿ-ում աշխատում է 3 հոգի Վաղատին համայնքից:

Ոռոգման ջրառն իրականացվում է ՓՀԷԿ-ից մոտ 500մ վերև: ՓՀԷԿ-ը ոռոգման համար խոչընդոտ չի առաջացնում: ՓՀԷԿ-ից վերև ոռոգում են իրականացնում Որոտան և Շամբ համայնքները: ՓՀԷԿ-ից վերև ջրառ է իրականացնում Շամբ ՓՀԷԿ-ը:

Գետի և ափամերձ տարածքների սանիտարական վիճակը լավ է:

Առաջարկություններ

- Գետի հունում բնական հոսքի ապահովման, բնապահպանական եքի անարգելք բաց թողնման և ձկների բնականոն տեղաշարժի համար անհրաժեշտ է ամբողջովին վերակառուցել ջրընդունիչը` մաքրել գետի հունը քարերից, բացել գետ տանող ջրի ճանապարհը և ապահովել նախագծով նախատեսված ձկնթողի կառուցումը:

- Հաշվի առնելով ոռոգման և այլ նպատակներով ջրի պահանջարկները /Որոտան և Շամբ համայնքների ոռոգում, «Շամբ» ՓՀԷԿ-ի ջրառ, խմելու ջրառ/ անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները` քանի որ ՓՀԷԿ-ը 279 կվտ դրվածքային հզորության փոխարեն փաստացի ապահովում է 150 կվտ հզորություն, իսկ 520լ/վրկ սահմանված ջրաքանակի փոխարեն օգտագործում է առավելագույնը 150 լ/վրկ, իսկ ոռոգման սեզոնին, մոտ 5 ամիս` 30լ/վրկ ջրաքանակ:

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:

- Տեխնիկապես վերազինել ՓՀԷԿ-ի ագրեգատները` հսկելու համար ջրառում ջրի բնապահպանական ելքի քանակները:

- Տրանսֆոմատորները կահավորել յուղահավաք համակարգով:



Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Դեկտեմբեր 19, 2017 at 18:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր