«Սարավան» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սարավան» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտականխումբն այցելեց «Սարավան» փոքր ՀԷԿ: «Սարավան» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղի տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված էԱրփա գետի Դարբ վտակի վրա, որի երկարությունը 22 կմ է: «Սարավան» ՓՀԷԿ-ը շահագործում է «Բի Կեյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ-ն: Նախկինում շահագործել է«ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներնեն` Х=45040'54,8''Y=39041'47,5'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), H=1970մ է: Ջրահեռացման կոորդինատներն են`Х=45037'25,0'' Y=39042'58,7'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի ևՀԾԿՀ-ի, H=1617մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 350մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 294.56մ է, ըստ նախագծի` 323.5: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի ևՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2470 կՎտ է, ըստ նախագծի, 2.588կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-իտեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի, 3.37824 մլն.կՎտ.ժամ է ըստ նախագծի` 6.55 մլն.կՎտ.ժամ : ՓՀԷԿ-իլիցենզիայի ժամկետը` 6.10.2015- 12/17.2030թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 23.09.2016-17.12.2030 թթ.:

• Դիտարկման պահին ՓՀԷԿ-ն աշխատում էր: Շատ քիչ քանակությամբ ջուր գետ էր լցվում տղմազտարանի բետոնի ճաքերից: Գետը գրեթե ցամաքած էր:

• ՋԹ-ի համաձայն տարվա բոլոր ամիսների հանրագումարում ՓՀԷԿ-ը կարող է իրականացնել 10,61 միլիոն մ3 ջրառ` գետում ապահովելով 0,20 մ3/վ բնապահպանականթողք:

• Նախագծով նախատեսվել է 26 մ երկարությամբ, 0.7 մ բարձրությամբ ջրթափային պատվար: «Սարավան» ՓՀԷԿ-ի ջրհավաք ավազանում ջուրը հավաքվում և ուղղվումէ տղմազտարան, որտեղից իրականացվում է ՓՀԷԿ-ի ջրառը: Տղմազտարանը կահավորված է աղբապահ ճաղավանդակով: Պատվարի թեքությունը և երկարությունը բավարար է, որպեսզի կարմրախայտն անցնի դրա վրայով, եթե ջուր լինի: Ցավոք, դիտարկման պահին ջուր չկար, պատվարը ամբողջ տարին որպես ձկնանցարան չիկարող ծառայել:

• Բետոնյա աստիճանաձև ձկնանցարանը կիսաքանդված վիճակում էր: Երկարությունը 400 սմ էր, լայնությունը` 160 սմ, յուրաքանչյուր աստիճանի բարձրությունը` 15-25 սմ: Բետոնյա պատով, ավազով և քարերով լցված պարկով փակված էր ձկնանցարանի ճանապարհը: Ձկնանցարանը ֆունկցիոնալ նշանակություն չուներ:

• Առկա է աղբորսիչ ցանց` 250 սմ երկարությամբ, 200 սմ բարձրությամբ, 2.5-3 սմ ճեղքերի լայնությամբ:

• Դարբ գետում կարող են հանդիպել կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը:

• Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չկան:

• ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագծերը, ըստ ՀԾԿՀ-ի, 0,7 և 0,8 մ է, իսկ ըստ նախագծի` 0,82մ: Երկարությունը, ըստ նախագծի,4.700մ է, ըստ ՀԾԿՀ-ի, 3978,0մ,
433,2մ: «Սարավան» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ 20.05% է:

• Կայանում տեղադրված է 2 հիդրոագրեգատ նախագծով նախատեսված 4-ի փոխարեն: Դիտարկման պահին աշխատում էր տեղական արտադրության մեկ ագրեգատ:

• Ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ի աշխատանքը կանգնում է: ՓՀԷԿ-ի հզորությունն ապահովվում է 3 ամիս՝ ջրառատ սեզոնին:

• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2016թ-ին «Սարավան» ՓՀԷԿ-ը չի աշխատել միայն հունվար, օգոստոս, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին, արտադրել է 3378240 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

• «Սարավան» ՓՀԷԿ-ի շենքը կառուցված էր գյուղի մեջ: Աղմուկի ազդեցությունն առկա է:

Առաջարկություններ

- Վերակառուցել ջրընդունիչում կառուցված ձկնանցարանն այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի ջրառից և գետի ջրային ռեժիմից ապահովվեն բավարար պայմաններ` բնապահպանական եքի` 200լ/վրկ առաջնահերթ անցկացման և ձկների հուսալի տեղաշարժի համար:

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի և բնապահպանական ելքի կարգավորումը և վերահսկումը:

- Խողովակաշարի մուտքամասն ապահովել մանրաբջիջ ցանցով՝ մանր ձկների մուտքն արգելելու նպատակով:

- Վերազինել ՓՀԷԿ-ը տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



18:28 Մարտ 17, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news