Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ի կառուցման հայտին

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ի կառուցման հայտին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Գնդեվանք-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման հայտին: ՓՀԷԿ-ի կառուցման հայտը բնապահպանական փորձաքննության էր ներկայացրել «Ամրիտամ» ՍՊԸ-ն:

«Գնդեվանք-1» փոքր ՀԷԿ-ը նախատեսվում էր կառուցել Արփա գետի ավազանում՝ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառը նախատեսվում էր իրականացնել Արփա գետից՝ 1903.0 մ նիշում, Կեչուտի ջրամբարի պատվարի հարևանությամբ, իսկ ջրառի կետում բնապահպանական թողքի մեծությունն ընդունված էր 1.9 խմ/վրկ:

Փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ 2017 թվականին Արփայի գետավազանում նախատեսվում է նվազեցնել հիդրոէներգետիկ պոտենցիալը՝ կապված «Արփա-Սևան» թունելի շահագործման հետ: Իսկ ՓՀԷԿ-ի նախագծով ներկայացված ջրատնտեսական հաշվարկներում հաշվի չի առնված «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ բաց թողնվող ջրաքանակը, որի արդյունքում Արփա գետի ջրաքանակը կտրուկ կնվազի և կբերի ՓՀԷԿ-ի ոչ նպատակային շահագործման:

Նախնական գնահատման հայտի փորձաքննության փուլում Ջերմուկ համայնքում ս.թ. հունվարի 27-ին անցկացված հանրային լսումների ժամանակ բնակիչների մի մասը դեմ է արտահայտվել ՓՀԷԿ-ի կառուցմանը: Մասնակիցները նշել են, որ Արփա գետի այդ հատվածն արդեն իսկ ծանրաբեռնված է գոյություն ունեցող «Կեչուտ» ՓՀԷԿ-ի շահագործմամբ, և ներկայումս համայնքում առկա է ոռոգման ջրի անբավարարություն, որն ավելի կսրվի նոր ՓՀԷԿ-ի շահագործման դեպքում:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

18:39 Փետրվար 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news