«ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1» ՓՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1» ՓՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1» ՓՀԷԿ: «ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1»-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Վաղատին համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Վաղուդ վտակի վրա, որի երկարությունը 12 կմ է: «ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1»-ը շահագործում է «Պարգև և Վարդան» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=460 07' 24.7', Y=390 31' 27.4'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի, H=1698 մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` x=460 07' 15.8'', y=390 30 ' 48.3'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, ՀԾԿՀ-ի և նախագծի՝ H=1574.7 մ է:
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 123.3մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.3 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 280 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 1.122 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 1.735 հազ. Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 29.12.2006-29.12.2021թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 10.01.2014-10. 01.2017թթ..:

• «ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1»-ի գլխամասում կառուցված է ջրընդունիչ ավազան, որտեղից իրականացվում է ՓՀԷԿ-ի ջրառը: Գետի բնապահպանական ելքը բաց էր թողնվում ձկնանցարանի միջոցով: Ջրընդունիչ ավազան էր լցվում խողովակաշարով նաև այլ աղբյուրների ելքը:

• Բետոնե ձկնանցարանն ունի 4 աստիճան: Ձկնանցարանի ընդհանուր երկարությունը՝ 4.95 մ է, լայնությունը՝ 135 սմ, մեկ խցիկի երկարությունը՝ 120 սմ, լայնություն՝ 135 սմ, բարձրությունը՝ 15 սմ: Աստիճաններից երկուսն ունեին նույն չափերը, ստորինը շատ փոքր էր, իսկ վերինը` համեմատաբար երկար, կազմված է խցից, որոնք ունեն շախմատաձև անցքեր: Խողովակաշարի մուտքամասում առկա էր ցանց:

• Ձկնացուղիներում ձկների բնականոն տեղաշարժի համար անհրաժեշտ պայմանները բացակայում էին: 
• «ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի, գետից տարեկան վերցնում է 9883.0 հազար մ3 ջուր` գետում ապահովելով 0.07 մ3/վ բնապահպանական թողք:

• ՓՀԷԿ-ի խողովակի տրամագիծը ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի տվյալների, 0.63 մմ է, երկարությունը՝ 1365մ:
• Վաղուդ գետի վրա կառուցված են` «Բենզար Էներջի», «Զոր-Զոր ՀԷԿ-1» և «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-երը, որոնց դերիվացիայի գումարային երկարության (3105 մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 25.875%: 
• Կայանում տեղադրված է տեղական արտադրության 2 հիդրոագրեգատ: Գեներատորները սինքրոն են: Գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:

• Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:
• Մայիս ամսից մինչև հոկտեմբեր ամսվա կեսերն ընկած ժամանակահատվածում ջուրը հիմնականում օգտագործվում է ոռոգման նպատակով: Ոչ ոռոգման սեզոնին առավելագույնը 250 լ/վրկ ջրաքանակով ՓՀԷԿ-ը ստանում է 150-160 կՎտ դրվածքային հզորություն: Նախագծային հզորություն չեն ստանում ջրի սակավության պատճառով: Դիտարկման պահին աշխատում էր մեկ ագրեգատ` 100 լ/վ ջրով ստանալով 80-90կՎտ հզորություն:

•Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2016թ-ին «Զոր-Զոր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը էլեկտրաէներգիա է արտադրել տարվա բոլոր ամիսներին, ընդհանուր` 1147298 կՎտ/ժ:
• ՓՀԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն:
• Նախագծով նախատեսված ՓՀԷԿ-ի տարածքի կանաչապատման աշխատանքներն արված էին: Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները մասամբ կատարված չէին. ՓՀԷԿ-ի տարածքում լցված էր շինարարական աղբ:
• ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն: 
• Շինարարական աղբի, կենցաղային թափոնների եւ կենցաղային կեղտաջրերի հեռացման համար առկա էր անջրթափանց հոր:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 4 հոգի Վաղատին համայնքից:
• «ԶՈՐ-ԶՈՐ» ՀԷԿ-1 –ից վերև իրականացվում է ոռոգման ջրառ: Ոռոգվում են Վաղատին, Աղիտու, Նորավան համայնքները: ՓՀԷԿ-ից հեռացվող ջրի մի մասը հավաքվում էր ավազանում, որտեղ մանրաձուկ էր աճեցվում, մի մասն էլ հեռացվում էր Վաղուդ վտակ:

Առաջարկություններ

- Հաշվի առնելով այն փաստը, որ ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ը չի աշխատում, կամ աշխատում է քիչ ջրաքանակով /ՓՀԷԿ-ից վերև իրականացվում Վաղատին, Աղիտու, Նորավան համայնքների հողատարածքների ոռոգում/, իսկ ոչ ոռոգման սեզոնին սահմանված 300լ/վրկ ջրաքանակի փոխարեն առավելագույնն օգտագործում է 250 լ/վրկ, անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները` սահմանելով ՓՀԷԿ-ի նոր աշխատանքային ռեժիմ:

-Ձկնանցարանը վերակառուցել` ձկների բնականոն տեղաշարժը ապահովել համար:

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:

- Վերազինել ՓՀԷԿ-ը` տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:

- Տրանսֆոմատորները կահավորել յուղահավաք համակարգով:

- Տարածքը բարեկարգել և մաքրել շինարարական աղբից:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



11:22 Հունվար 16, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news