«Դարբաս ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Դարբաս ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց « Դարբաս ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ: «Դարբաս» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Դարբաս գյուղի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Լորաձոր վտակի վրա, որի երկարությունը 23 կմ է: «Դարբաս ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԱՖԱՄԻԱ» ՍՊԸ-ն: Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

· «Դարբաս ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:

· Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=46007'45.7'', Y=39025'15.5'', վերին բիեֆի նիշը ըստ ՋԹ-ի և ՀԾԿՀ-ի, H=1580 մ: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=46007'50.2'', Y=39026'34.9'', ներքին բիեֆի նիշը ըստ ՋԹ-ի և ՀԾԿՀ-ի, H=1461 մ:

· ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 119.5 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի՝ 79.5 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.5 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի, 904 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 2.05 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի նախագծով հաշվարկային արտադրությունը 3.6մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 14.09.2011- 14.09.2026թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` ըստ ՋԹ-ի 10.08.2016-14.09.2026թթ.:

· «Դարբաս ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ի գլխամասում կառուցված է 1.5մ բարձրությամբ պատվար, որն ամբողջ երկարությամբ կիսում է գետը: Ջրընդունիչում 12մ երկարությամբ խողովակով գետի ջուրը լցվում է տղմազտարան, որտեղ ռկա է աղբապահ ճաղավանդակ: Գետի բնապահպանական ելքը դիտարկման պահին ապահովվում էր ջրընդունիչով:

· Որպես ձկնանցարան ծառայում էր հունային բետոնային առվակը, սակայն ձկնանցարանի ճանապարհը փակ էր ջրաբերուկներով և ձկնանցարանը ֆունկցիոնալ նշանակություն չուներ: Դիտարկման պահին պատվարը ևս լցված էր ջրաբերուկներվ (տիղմով), որն անհրաժեշտ էր մաքրել:

· Բետոնե ձկնանցարանն աստիճաններ և խցեր չունի, 8.1 մ երկարությամբ թեքությամբ ձգվող հարթ տարածք է: Նշված ձկնուղին հաճախ չի ծառայել նպատակին, քանի որ վերջինիս մուտքն անընդհատ ( դիտարկման պահին նույնպես) փակվում է պատվարի առջև կուտակվող տիղմով: ՓՀԷԿ-ի սեփականատերերի կողմից նախատեսվում է առաջիկայում կառուցել աստիճանաձև ձկնուղի:

· Առկա է աղբապահ ճաղավանդակ:

· Որոտան գետի Լորաձոր վտակը, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլամասային կառույցը, կարող են հանդիպել կարմարախայտ, Կուրի բեղաձուկ, արևելյան տառեխիկ, կողակ: Դիտարկման պահին ոչ մի ձկնատեսակ չի հայտնաբերվել, սակայն ՓՀԷԿ-ի սեփականատերը նշում էր, որ մինչև 2014 թվականը գետում հատկապես մեծ քանակով կարմախայտ է հանդիպել, սակայն վերջին երեք տարում ոչ մի ձկնատեսակ չի հանդիպում, որը ավելի շատ կապում էին էլեկտրականությամբ կատարվող որսագողության հետ:

· «Դարբաս ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի, տարվա 12 ամիսների ընթացքում գետից վերցնում է 18,20 միլիոն մ3 ջուր` գետում ապահովելով 0.07 մ3/վ բնապահպանական թողք:

· Հունիս ամսվա կեսից մինչև սեպտեմբեր ՓՀԷԿ-ը չի աշխատում սահմանված ջրաքանակով էլեկտրաէներգիայի արտադրողականությամբ, քանի որ ջուրն օգտագործվում է Գետաթաղ, Դարբաս համայնքներ ոռոգման համար: ՋԹ-ով ոռոգման համար սահմանված է եղել 0.01մ3/վ, սակայն ներկայումս օգտագործվում է մինչև 120լ/վրկ, առկա է 80% ջրի կորուստ:

· ՓՀԷԿ-ն առավելագույնը օգտագործվում է 900լ/վրկ ջրաքանակ նախատեսված 1500լ/վ փոխարեն, ապահովվում է 640 կՎտ հզորություն (ապրիլ, մայիս, հունիս) ամիսներին նախագծային 904 կՎտ-ի փոխարեն: «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով «Դարբաս ՓՀԷԿ-2»-ը 2016թ-ին աշխատել է 12 ամիս` արտադրելով 1916582 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

· ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագիծը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի, 0,8մ է, երկարությունը՝ 2858 մ: Արված է ռեկուլտիվացիա:

· Լորաձոր գետի վրա կառուցված «Դարբաս ՓՀԷԿ-2»,«Հոկտեմբեր»,«Լոր ՀԷԿ-1», «ԼԵՌՆԱՇԵՆ-1» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 38.004 տոկոս:

· Կայանում տեղադրված է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 2 հիդրոագրեգատ, գեներատորները սինքրոն են, գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:

· Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:

· Ջրաչափիչ սարքավորումները բացակայում են:

· Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչ տեղադրված չէ:

· Նախագծով նախատեսված է ՓՀԷԿ-ի տարածքի կանաչապատումն արված չէր:

· Առկա են սողանքային երևույթներ, որոնք կարող են վտանգ սպառնալ ՓՀԷԿ-ին:

· ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

· Շինարարական աղբի, կենցաղային թափոնների եւ կենցաղային կեղտաջրերի հեռացման վայրերը բացակայում են:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Գետի վրա կառուցված ջրընդունիչն անհրաժեշտ է վերակառուցել այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի և այլ նպատակով ջառից` ձկնանցարանով առաջնահերթ և անարգելք ապահովի բնապահպանական եքի անցումը գետ:

· Կառուցել նախագծով նախատեսված աստիճանաձև ձկնանցարան:

· Ջրընդունիչ հանգույցում /ձկնանցարան, պատվար/ պարբերաբար իրականացնել ջրաբերուկների և տիղմի մաքրման աշխատանքներ, բացել ձկնանցարանի ճանապարհը:

· Հաշվի առնելով ոռոգման նպատակով ջրի պահանջարկները (ՀԷԿ-ի համար օգտագործվող գետահատվածում իրականացվում է Գետաթաղ, Դարբաս համայնքների հողատարածքների ոռոգումը, որի համար օգտագործվում է 120լ/վրկ և առկա է 80% ջրի կորուստ)` անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները, քանի որ ՓՀԷԿ-ը 904 կՎտ դրվածքային հզորության փոխարեն փաստացի ապահովում է 640 կվտ հզորություն, իսկ 1500լ/վրկ սահմանված ջրաքանակի փոխարեն օգտագործում է առավելագույնը 900 լ/վրկ:

· Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:

· Վերազինել ՓՀԷԿ-ը` տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:

· Տրանսֆոմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

· Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով` անջրթափանց հորի միջոցով:

· Կայանային հանգույցի տարածքում իրականացնել կանաչապատում:



Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Դեկտեմբեր 15, 2017 at 18:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր