Երևանում 250 ՄՎտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումն առաջիկայում կմեկնարկի

Երևանում 250 ՄՎտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումն առաջիկայում կմեկնարկի

ԷկոԼուր

Երևան քաղաքի տարածքում՝ «Երևանի ՋԷԿ»-ի հարևանությամբ, 250 Մվտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի: Նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համար կներդրվի 250 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ շինարարությունը կտևի մոտ 26 ամիս:

Համապատասխան համաձայնագրերը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը, «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունները կնքել էին դեռ 2018 թ-ի նոյեմբերի 13-ին: Իսկ սույն թվականի հունվարի 17-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց կնքված համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին:

Ուղղակի պայմանագիրը նախատեսում է մի շարք կարգավորումներ, մասնավորապես՝ կառավարությունը համաձայնություն է տալիս, որ կառուցապատողը ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ ֆինանսավորող կողմերի հանդեպ ունեցած իր պարտավորությունների կատարման ապահովում տրամադրի վերջիններիս՝ ֆինանսական փաստաթղթերին համապատասխան և կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագրեր: Կառավարության ներկայացուցիչների պահանջով պայմանագրում նախատեսվել է նաև պարտավորություն, որ կառուցապատողը կառավարությանը ներկայացնի ֆինանսավորող կողմերի հետ կնքված պայմանագրերի պատճենները՝ դրանց ստորագրման օրվանից հաշված 10 օրվա ընթացքում: Արդյունքում՝ ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն, ինչը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել ծրագրի իրականացման գործընթացը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարության նիստին նշել է, որ պայմանագրով Հայաստանի Հանրապետության շահերը տնտեսական առումով լիարժեքորեն պաշտպանված են:

18:45 Հունվար 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news