«Արևիս-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Արևիս-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Արևիս-1» փոքր ՀԷԿ: «Արևիս-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Արևիս և Թասիկ համայնքների վարչական տարածքներում: ՓՀԷԿ-ը կառուցված է Սիսիան գետի Գիժ վտակի վրա, որի երկարությունը 8,5 կմ է: «Արևիս-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԱՔՍԱՏԻ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Արևիս-1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2015 թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=45054'15.0'', Y=39023'09.0'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի, H=2015մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=45054'07.0'', Y=39024'0.15'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, ՀԾԿՀ-ի և նախագծի, H=1880մ է:
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 133մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի, 105.88մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.44 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1259.4 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.658856 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 3753.1 հազ. Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 26.08.2015-24.08.2031թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 21.02.2017-24.08.2031 թթ.:
• Գլխամասում կառուցված է ջրընդունիչ ավազան, տղմազտարան, որը կահավորված է աղբապահ ճաղավանդակով: Խողովակաշարի մուտքամասում մանր ճաղավանդակներով ցանցը բացակայում է: Ապահովված է ձկնանցարանի համապատասխան նիշը և թեքությունը բնապահպանական ելքի ապահովման համար: Դիտարկման պահին գետի ելքն ապահովում էր միայն ձկնանցարանով:
• Կառուցված է բետոնե, կասկադային, 9 աստիճաններից կազմված ձկնանցարան` 7 մ երկարությամբ, 60 սմ լայնությամբ, մոտ 1 մ բարձրությամբ: Ձկանցարանի կառուցվածքը բավարար է կարմրախայտի, մասամբ` Կուրի բեղաձկան տեղաշարժի համար:
• Առկա է 2.8 մ երկարությամբ աղբորսիչ, որի ճաղերի միջև հեռավորությունը 7-8 սմ է: Աղբորսիչի ճաղերի հեռավորությունը մեծ է, և այն չի ծառայում որպես ձկնապաշտպան կառույց:
• «Արևիս-1» ՓՀԷԿ-ը տարվա բոլոր ամիսներին Գիժ գետից վերցնում է 14825.0 հազ. մ3 ջուր` գետում ապահովելով 0.060 մ3/վ բնապահպանական թողք:
• Ջրի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:
• Ջրառի կետում ջրաչափը բացակայում է:
• Գիժ գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չկան:
• ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 2100մ է, տրամագիծը` 0,8մ:
• Գիժ գետի վրա կառուցված «Արևիս-1» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ 24.70 տոկոս է:
• Կայանում տեղադրված է երկու հիդրոագրեգատ: Տուրբինները տեղական «Խորդա» մակնիշի են: Գեներատորը սինքրոն է, տեղական արտադրության, ՕԳԳ-ն 93 է: ՓՀԷԿ-ն ամբողջ հզորությամբ աշխատում է ապրիլ-հունիս ամիսներին` ստանալով նախագծային հզորություն: Մնացած ամիսներին ՓՀԷԿ-ն աշխատում է նախատեսվածից քիչ հզորությամբ, խնդիրը ագրեգատների ՕԳԳ-ն է: 1100լ/վրկ ջրաքանակով ստանում են 1040կՎտ հզորություն (նախագծային հզորությունը` 1259.4Կվտ է): Դիտարկման պահին նվազագույն 45լ/վրկ ջրաքանակով ստանում էին 35կՎտ հզորություն:
• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 3 տրանսֆորմատոր, 2-ը` ՓՀԷԿ-ի համար, 1-ը` սեփական կարիքների: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված են յուղորսիչներ:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Արևիս-1» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 2,658,856 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• ՓՀԷԿ-ի տարածքը կանաչապատված է նորատունկ ծառերով : Դիտարկման պահին բարեկարգման աշխատանքներ էին իրականացվում:
• Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագորմանը ներկայացվող պահանջներ կատարված են:
• Սողանքային երևույթներ չկան:
• Առկա է անջրթափանց հորով զուգարան:
• Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ում չեն անցկացվել:
• Ազատ ջրօգտագործման պահանջները կատարված են:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 7 հոգի Սիսիան և Արևիս համայնքներից:
• Ոռոգման, խմելու ջրի խնդիր չկա:
• ՓՀԷԿ-ի աղմուկը մոտակա համայնքներին չի խանգարում:

Առաջարկություններ

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:
- Նախագծային հզորությունը ստանալու համար ՓՀԷԿ-ի ագրեգատները վերազինել համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով կապահովվի ամբողջովին ավտոմատ կառավարում և քիչ ջրաքանակով աշխատանք:
- Խողովակաշարի մուտքամասում տեղադրել մանրաբջիջ ճաղավանդակ` մանրաձկների մուտքը խողովակաշար արգելելու համար:

 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



16:46 Հոկտեմբեր 17, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news