«Անապատ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Անապատ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Անապատ-1» փոքր ՀԷԿ: «Անապատ-1 » փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև և Տանձատափ համայնքների վարչական տարածքներում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Աղանձու և Քարահունց վտակների վրա: «Անապատ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Տաթևի անապատ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

•«Անապատ-1» փոքր ՀԷԿ շահագործման է հանձնվել 2016թ.:

• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Աղանձու գետ՝ Х=46014'17.0'' Y=39021'28,9, Քարահունց գետ`Х=46014'01.6'' Y=39022'16,4'', վերին բիեֆի նիշը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), H=1597,6մ է, 1594,6 մ: Ջրահեռացման կոորդինատներն են` Ճնշումային ավազան՝ X=46015'31.2'', Y=39022'36,7'' և Որոտան գետի Տանձատափ վտակ՝ x=46015'31.55'', Y=39022'37,9'' ներքին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի, 1305մ, ըստ ՋԹ-ի 1292մ: ՓՀԷԿ-ի ջրառի կետի իրական կոորդինատներն են` Աղնձու գետ` Х=46014'17.5'', Y=39021'28.9'', վերին բիեֆի նիշը` 1560մ, Քարահունց գետ` Х=46014'01.6'', y=39022'16.4'', վերին բիեֆի նիշը` 1607մ: Ջրահեռացման կետի իրական կոորդինատներն են` Ճնշումային ավազան՝ Х=46015'35.4, y=39022'36.5'', ներքին բիեֆի նիշը` H=1305մ: Քարահունց գետի ջրառի կետից հետո ջուր հեռացվում է նույն կետում /ճնշումային ավազան/ որից հետո նախատեսվում է կառուցել «Անապատ 2» ՓՀԷԿ-ը: Ներքին բիեֆի նիշը 1292.0մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, Քարահունց գետի գլխամասի վրա 289.6 մ է, և Աղանձու գետի գլխամասի /հաշվարկային/ վրա` 325 մ, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 242.3 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.0 մ3/վ է: Փաստացի օգտագործում էին 500 լ/վրկ ջուր: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3887 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի հուլիսի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 13.97 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 28.12.2016- 01.04.2032թթ.. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 16.05.2016-16.05.2017 թթ.:

· Աղանձու գետի գլխամասում կառուցված է ջրահավաք ավազան, տղմազտարան: Գետի բնապահպանական ելքն ապահովում էր ձկնանցարանի միջոցով: Ջրընդունիչը մետաղական կոնստրուկցիաներով կառույց էր: Ելքը կարգավորվում էր փականի միջոցով: Քարահունց գետի գլխամասում կառուցված է ջրընդունիչ ավազան, 3 հատ մետաղական ավազաններով ձկնանցարան:

· Քարահունց գետի ձկնանցարանը նույնն էր, ինչ որ Աղանձու գետում: Սակայն քիչ ջրի պատճառով ձկնանցարանով ջուր չէր հոսում: Աղանձու գետի գլխամասում ձկնանցարանի վերջին աստիճանի բարձրությունը կարող էր արգելք հանդիասանալ ձկների վեր բարձրանալու համար:

· Մետայա ձկնանցարանները կազմված են 3 խցից, յուրաքանչյուր խուցն ունի`118-120 սմ երկարություն, 83 սմ լայնություն, 25 սմ բարձրություն: Յուրաքանչյուր

ձկնանցարանի ընդհանուր երկարությունը 358 սմ է, լայնությունը` 83 սմ, բարձրութունը` 25 սմ: Ձկնանցարանների առաջին խուցը գետի հունից բարձր է 50 սմ-ով:

· Ձկնանցարանները կարմրախայտի տեղաշարժի համար բավարար են, սակայն Կուրի բեղաձկան համար լրացուցիչ դժվարություններ են ստեղծում: Գետերում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն դիտարկվել:

· Աղբորսիչ ցանցի երկարությունը 500 սմ է, բարձրությունը` 108-110 սմ: Ճեղքերի միջև լայնությունը 1-2 սմ է:

· ՓՀԷԿ-ն ունի դոտացիոն խողովակաշար, որի միջոցով ելքը մոտեցվում է հաշվարկային գլխամաս և ճնշումային խողովակաշար: Ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի՝ մոտեցնող խողովակաշարի տրամագիծը 720 մմ է, ճնշումային խողովակաշարինը՝ 820 մմ, երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 1842,0մ է և 3020,0մ, ըստ նախագծի՝ 1842 մ, 3074 մ: 1 կմ երկարությամբ խողովակաշարի անցկացման համար առկա է եղել պայմանագիր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ: Ծառահատում չի իրականացվել:

· «Անապատ-1» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում երկու գետերից վերցնում է 25345,9հազմ3/տ ջուր` ապահովելով երկու վտակների համար գումարային 0.026 մ3/ բնապահպանական թողք:

· Դիտարկման պահին՝ Աղանձու գետով հոսում էր մոտ 20լ/վրկ ջուր, իրականացվում էր Տաթև և Տանձատափ համայնքների ոռոգումը: Քարահունց գետում դիտարկման պահին ձկնանցարանով ջուր չէր հոսում: Գետի բնապահպանական ելքը ապահովում էր պատվարից: Իրականացվում էր Տաթև և Տանձաափ համայնքների ոռոգում:

· Ջրառի կետում բացակայում է համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք:

· «Անապատ 1» ՓՀԷԿ-ը չէր աշխատում: ՓՀԷԿ-ի կայանային հանգույցում իրականացվում էին վերազինման աշխատանքներ, ինչպես նաև կայանում իրականացվում էին աշխատանքներ «Անապատ 2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչը կառուցելու համար: Աշխատանքների ավարտից հետո 2 ՓՀԷԿ-երը կդառնան կասկադային:

· Կայանում տեղադրված է 3 ագրեգատ, որոնցից աշխատել են 2-ը` 900կՎտ առավելագույն հզորությամբ և առավելագույն 500լ/վրկ ելքով: Առկա էին շեղաշիթային ակտիվ տուրբիններ և CT մակնիշի սինքրոն գեներատորներ: ՓՀԷԿ-ը չի ստանում նախագծային հզորություն: Ագրեգատներում և ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգերը բացակայում էին:

· Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 3 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն:

· ՓՀԷԿ-ը վերակառուցման փուլում է:

· ՓՀԷԿ-ի մոտակայքում գտնվում է Տաթևի վանական համալիրը:

· Լանդշաֆտի խախտում չկա:

· Սողանքային երևույթներ չկային:

· Ազատ ջրօգտագործման պահանջը կատարված է:

· ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

· Առկա է զուգարան սեպտիկ հորով:

· ՓՀԷԿ-ում աշխատում է 2 հոգի Տաթև համայնքից:

· Ոռոգման և խմելու ջրի խնդիր չկա:

· Երկու ջրառի կետերում գետերի սանիտարական վիճակը լավ էր:

· ՓՀԷԿ-ի աղմուկը չի խանգարում խանգարում:

Առաջարկություններ

· Վերակառուցել Քարահունց գետի վրա կառուցված ձկնանցարանն այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի ջրառից և գետի ջրային ռեժիմից ապահովվի բավարար պայմաններ` բնապահպանական եքի առաջնահերթ անցկացման և ձկների հուսալի տեղաշարժի համար /քանի որ դիտարկման պահին ջրսակավ սեզոն էր, ձկնանցարանով ջուր չէր հոսում/:

· Վերակառուցել Աղանձու գետի վրա կառուցված ձկնանցարանն այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի ջրառից, գետի ջրային ռեժիմից և փականների գործարկումից ապահովվի բավարար պայմաններ` բնապահպանական եքի անարգելք անցկացման համար: Իսկ ձկների տեղաշարժի համար բավարար պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է գետի հունում ևս մեկ խցով ավելացնել ձկնանց կառույցը:

· Քանի որ «Անապատ-1» ՓՀԷԿ-ը չի ապահովում նախագծով նախատեսված ջրաէներգետիկ ցուցանիշները /2.0 խմ/վրկ ջրաքանակի փոխարեն առավելագույնը օգտագործել է 0. 5 խմ/վրկ, իսկ առավելագույն հզորությունը ապահովել է մինչև 900կՎտ` նախագծով նախատեսված 3300 կՎտ–ի փոխարեն/ անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները: Պետք է նշել, որ նախագծով բնապահպանական ելքերի սահմանված քանակների ցուցանիշներն ավելի մեծ են, քան սահմանվել է ՓՀԷԿ-ի շահագործման համար տրված ՋԹ-ով: Հաշվարկներում անհրաժեշտ է հաշվի առնել նաև Տաթև և Տանձատափ համայնքների ոռոգման ելքերը և ոռոգման ռեժիմը:

· Երկու ջրընդունիչ հանգույցներում տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի և բնապահպանական ելքի կարգավորումը և վերահսկումը:

· Տրանսֆոմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

Աղանձու գետի գլխամաս

Քարահունց գետի գլխամաս

ՓՀԷԿ-ի կայանը

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:43 Հունվար 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news