

ՀՀ կառավարությունը նախատեսում է նվազեցնել բնական գազի կիրառությունը՝ զարգացնելով կանաչ տնտեսությունը:
Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի մասնաբաժինը կազմում է 41%, իսկ էլեկտրաէներգիայի ներքին սպառման զամբյուղում՝ 29%`հաշվի առնելով Իրանի հետ գործող էլեկտրաէներգիա գազի դիմաց պայմանագիրը։
Հայաստանում տնային տնտեսությունների 90 տոկոսից ավելին էլ բնական գազն օգտագործում է որպես ջեռուցման և սննդի պատրաստման միջոց, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենաների 80 տոկոսից ավելին բնական գազն օգտագործում է որպես վառելիք։
ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ բնական գազի՝ որպես առանցքային էներգակրի սկզբնական փուլում հասանելիության անկումը, իսկ երկարաժամկետ հատվածում նաև վերացումը տնտեսության բոլոր ոլորտներում հանգեցնելու է զգալի շոկերի։ Այդ շոկը մեղմելու համար գործադիրը նախատեսում է միջոցառումների համապարփակ ծրագիր՝ թիրախավորելով հետևյալ ուղղությունները.
• էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի դերը շարունակաբար նվազեցնել՝ փոխարինելով այն վերականգվող և այլընտրանքային էլեկտրական էներգիայի աղբյուրներով
• էլեկտրական էներգիայի փոխանցման ենթակառուցվածքը պատրաստել պահանջարկի աճի և կառուցվածքի փոփոխությանը
• նախապատրաստել ենթակառուցվածքների անցումը դեպի այլընտրանքային տրանսպորտ
• նպաստել բնակչության կողմից էլեկտրական սննդի պատրաստման և ջեռուցման համակարգերի ձեռքբերմանը։
Օգոստոս 27, 2021 at 17:13
