«Սահակյան ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սահակյան ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սահակյան ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ: «Սահակյան ՓՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Ուրասար, Պուշկինո համայնքների վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ձորագետ գետի Չքնաղ վտակի և Չքնաղի ձախակողմյան՝ Դեղին վտակի վրա: Չքնաղ գետի երկարությունը 28 կմ է: « Սահակյան ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Ստեկէներգո» ՓԲԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• «Սահակյան ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2016թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=44016'30.7, X=44014'49.1'', 2 ջրառի կետերը, ըստ ՋԹ-ի, նախագծի և ՀԾԿՀ-ի, H=1657,0մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` X=44015'50,7'', Y=40058'23,6'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, նախագծի և ըստ ՀԾԿՀ-ի տվյալի, H=1581մ է:
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 76 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի` 55.94մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, Չքնաղ գետի համար` 0.9 մ3/վ է, Դեղին վտակի համար` 0.8 մ3/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 743 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 3.523 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 3.523, մլն.կՎտ.ժամ է:
• ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 11.29/2016-01.07.2030թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 23.09.2016-01.07.2030թթ.:
• Դիտարկման պահին «Սահակյան 1» ՓՀԷԿ-ի օգտագործած ջուրը հեռացվում էր «Սահակյան 2» ՓՀԷԿ, որը կառուցման փուլում էր: (Կասկադային ՓՀԷԿ-եր են: «Սահակյան 2» ՓՀԷԿ-ի բետոնե ձկնանցարանը կասկադային-աստիճանաձև է, կազմված է 9 խցից, որոնցից յուրաքանչյուրն ունի 160 սմ երկարություն, 120 սմ լայնություն, 95 սմ բարձրություն: Նրանց միջնորմները ունեն երկու շախմատաձև դասավորված 25X20 սմ ուղղանկյուն ճեղքեր: Ձկնանցարանի երկարությունը 16.9 մ է, լայնությունը՝ 120-124 սմ, բարձությունը պատվարի մոտ՝ 165 սմ, խցերում՝ 95 սմ: Ձկնապաշտպան ցանցեր դեռևս տեղադրված չէին):
• Նախագծով նախատեսվել է ջրթափային ճակատով 1.7մ բարձրությամբ, 9մ երկարությամբ պատվար: Չքնաղ գետի ջրթափ պատվարը ջրընդունիչում ապահովված էր համապատասխան թեքությամբ գետում բնապահպանական ելքի բացթողման համար: Դեղին վտակի բնապահպանական ելքն ապահովված էր ձկնանցարանով և պատվարով: Գետում ապահովված էր բնապահպանական ելքի բավարար քանակ:
• Ձորագետի Չքնաղ վտակի վրա կառուցված ձկնանցարանն աստիճանաձև է, ընդհանուր երկարությունը 12.5 մ է, լայնությունը` 120 սմ, բարձրությունը 1 մ՝ հատակից մինչև եզրը: Այն կազմված է 9 խցից, որոնցից յուրաքանչյուրն ունի 83 սմ երկարություն, 98 սմ լայնություն, 1 մ բարձրություն: Այդ միջնորմների վրա առկա են 2-ական 20 X 20 սմ չափերով ճեղքեր ձկների տեղաշարժի համար: Դիտարկման պահին ձկնանցարանով անցնում էր բավարար քանակի ջուր ձկների տեղաշարժի համար:
• Դեղին վտակի վրա կառուցված ձկնանցարանը բետոնից է, կասկադային-աստիճանաձև: Ձկնանցարանի ընդհանուր երկարությունը 10 մ է, լայնությունը 80 սմ, բարձրությունը 60-70 սմ՝ ըստ տարբեր խցերի հատակից մինչև եզրը: Այն կազմված է 6 խցից, որոնցից յուրաքանչյուրն ունի 80 սմ երկարություն, 80 սմ լայնություն, 60- 70 սմ բարձրություն: Այդ միջնորմների վրա առկա են 2-ական 20X22 սմ չափերով ուղղանկյունաձև ճեղքեր՝ ձկների տեղաշարժի համար:
• Երկու ջրընդունիչներում իրականում բացակայում էր ձկնապաշտպան ցանցը:
• Չքնաղ գետի գլխամասում առկա է աղբոսիչ ցանց՝ 2.3 մ երկարությամբ /վերին մասում/, ստորին մասում՝ մոտ 3 մ/: Ճաղերի միջև եղած հեռավորությունը 2.5 սմ է: Դեղի գետի վրա կառուցված գլխամասում առկա աղբորսիչ ցանցը չի կարող արգելել գետում բնակվող մինչև 20 սմ երկարության ձկների հայտնվելը ճնշումային ջրատար խողովակում:
• Դեղին գետում հայտնաբերվել է կարմրախայտ, Չքնաղում` Կուրի բեղաձուկ: Այս ձկնատեսակները գրանցված չեն ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:
• ՓՀԷԿ-ի խողովակաշարերի երկարությունն, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի, 1980,0մ, 1820,0մ է, տրամագիծը` 0.7մ: Նախագծով նախատեսված է եղել ռեկուլտիվացիա, ինչը չի արվել:
• ՋԹ-ի համաձայն՝ «Սահակյան 1» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում երկու գետերից կարող է իրականացնել 25,2 միլիոն խմ ջրառ՝ Չքնաղ գետում ապահովելով 0,091խմ/վ բնապահպանական թողք, իսկ Դեղին վտակում` 0,078 խմ/վ բնապահպանական թողք:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Սահակյան 1» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 9 ամիս՝ արտադրելով 1625912 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• Ջրի մակարդակի ավտոմատ կառավարում ապահովված չէ:
• Բնապահպանական թողքի հաշվարկման համար ջրաչափը բացակայում է:
• ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է 2 հիդրոագրեգատ: Ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է: Դիտարկման պահին աշխատում էր 1 հիդրոագրեգատ` ապահովելով 120-160կՎտ, հզորություն: ՓՀԷԿ-ի կողմից փաստացի ջրառի չափը կազմում էր 200-250լ/վրկ: Ըստ ընկերության` ջրառատ սեզոնին ՓՀԷԿ-ն ապահովում է 600կՎտ հզորություն:
• Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված է 1 տրանսֆորմատոր, որը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
• «Սահակյան 1» ՓՀԷԿ-ի կայանային հանգույցի տարածքում նախատեսված է նախագծով կանաչապատում, իրականում արված չէ:
• Սողանքային երևույթներ չկան:
• Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջները կատարված չեն:
• Դիտարկման պահին եզրակացությունում ամրագրված պահանջները ամբողջովին իրականացված չէին, քանի որ կայանային հանգույցի տարածքում կառուցապատման աշխատանքները դեռ չէին ավարտվել և «Սահակյան ՓՀԷԿ-1» -ի շենքից ներքև իրականացվում էին մեկ այլ ՓՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքներ:
• ՓՀԷԿ-ն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: Փորձաքննական պահանջը` ջրընդունիչ հանգույցներում բնապահպանական թողքերի ավտոմատ կառավարման և առցանց վերահսկման ջրաչափական համակարգերի ապահովում, յուղահավաքի նախատեսում, ՋԹ-ի ստացում, սահմանված կարգով թափոնների և շինաղբի հեռացում, չի ապահովվել, քանի որ տարածքը դեռ կառուցապատվում էր, մյուս ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ էին իրականացվում:
• Կոյուղաջրերի հեռացման համար առկա է անջրթափանց հոր:
• Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ում չեն անցկացվել:

Առաջարկություններ

• Ջրառի և բնապահպանական թողքի կետերն ապահովել տվյալների ավտոմատ առցանց հաղորդման ջրաչափական սարքավորումներով:
• Ջրաչափական սարքավորումները կնքել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի կողմից:
• Նախագծային հզորությունն ապահովելու նպատակով վերազինել ՓՀԷԿ-ը` տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:
• Բարձրացնել ձկնանցարանի ֆունկցիոնալությունը՝ պատվարի համեմատ իջեցնելով ընդհանուր բարձրությունը և աստիճանների բարձրությունները:
• Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
• Պարբերաբար կազմակերպել թափոնների և շինաղբի հեռացում:

Չքնաղ գետի գլխամաս

 
 

Դեղին գետի գլխամաս

Կայան

«Սահակյան 2» ՓՀԷԿ-ի գլխամաս

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հոկտեմբեր 04, 2017 at 18:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր