«Մեր գյուղում նման կարծիք չկա, որ ՀԷԿ-երը վնաս են հասցնում». Վերին Ծաղկավանի բնակիչ (Լուսանկարներ)

«Մեր գյուղում նման կարծիք չկա, որ ՀԷԿ-երը վնաս են հասցնում». Վերին Ծաղկավանի բնակիչ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղը ոռոգման նպատակով օգտվում է Հախում գետի ջրից և գտնվում է երկու փոքր ՀԷԿ-երի ազդեցության տակ: ԷկոԼուրի հետ զրույցում Վերին Ծաղկավանի բնակիչները նշեցին, որ փոքր ՀԷԿ-երը գյուղի հողատարածքների ոռոգման համար խոչնդոտներ չեն ստեղծում:

«Երկու ՀԷԿ կա. Մեկը՝ վերևը, մյուսը՝ ներքևը: Մեր գյուղում նման կարծիք չկա, որ ՀԷԿ-երը վնաս են հասցնում,  - ասաց Վերին Ծաղկավանի բնակչուհին, -  ոռոգման սեզոնին իրենք անջատում են, նրանք ոռոգմանը չեն խանգարում»:

«ՀԷԿ-երը մեզ չեն խանգարում, երբ ջուրը պետք է տալիս են, երբ պետք չի՝ հոսանք են արտադրում բոլորիս համար: Նա էլ է օգուտ, նա էլ», - ասաց Վերին Ծաղկավանի տարեց բնակիչը:

Հարցին՝ իրականացվո՞ւմ են արդյոք սոցիալական ծրագրեր ՓՀԷԿ-երի կողմից համայնքի համար, բնակիչները պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:

 
 
 
 


12:25 Օգոստոս 24, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news