Թեմա մտորումների համար` արդյո՞ք քրիստոնեական օրհնության կարիք ունի Թեղուտի նախագիծը, որի խորհրդանիշը սեւ ցուլն է

Թեմա մտորումների համար` արդյո՞ք քրիստոնեական օրհնության կարիք ունի Թեղուտի նախագիծը, որի խորհրդանիշը սեւ ցուլն է

ԷկոԼուր

Թեղուտի թեման դարձավ նախորդ շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից է: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ակտիվ սոցիալական խմբերից, հասարակական, քաղաքական կազմակերպություններից  մոտ 200 մարդ, ովքեր կիսում են «կանաչ շարժման» սկզբունքները, մեկնեցին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վայր: «Թեղուտ» ՓԲԸ-ից թույլտվություն չստանալով (Vallex խմբի ընկերություններ) մտնել հանքավայրի տարածք` ակտիվիստները շրջեցին նախագծի իրականացման տարածքում, որպեսզի ցույց տան, թե ինչպիսի ռիսկերի մասին է խոսքը, թե ինչ է իրենց անհանգստացնում ամենից շատ եւ ինչ  ավիրածությունների կհանգեցնի հանքավայրի բաց եղանակով շահագործումը:

Թեղուտի նախագծի վնասների եւ օգուտների մասին բանավեճերում ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ հոգեւորականները: YouTube-ում տեղադրված է մի տեսանյութ, որտեղ Թեղուտի ծրագրի վերաբերյալ քննարկմանը մասնակցում են «Vallex Group»-ի ղեկավարությունը, Լոռու մարզպետը եւ Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը (տես այստեղ): Այս ելույթների շուրջ ծավալվեցին սուր բանավեճեր:

Մենք ուզում ենք հիշեցնել, որ 2007թ. «Սեւ ցուլի զոհերը» փաստագրական ֆիլմում (արտադրությունը` «ԷկոԼուր»-ի) ներկայացված է Թեղուտի ծրագրի հանդիսավոր բացումը, որի ընթացքում տեղի ունեցավ ծրագրի խորհրդանիշի` սեւ ցուլի շնորհանդեսը: Ծրագրի բացման ընթացքում հոգեւորականները օրհնեցին Թեղուտի ծրագիրը սեւ ցուլի հետ միասին: Մեր մեջ հարց առաջացավ` արդյո՞ք քրիստոնեական օրհնության կարիք ունի Թեղուտի ծրագիրը, որի խորհրդանիշը սեւ ցուլն է:



16:51 Հունվար 23, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news