«Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում

«Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած «Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում: Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 14-ին:

Ֆիլմում արտացոլված է Հայաստանի Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի էկոլոգիական թեժ կետերում մարդկանց պայքարը հանուն իրենց իրավունքների: Ֆիլմը ներկայացնում է Գառնի, Գլաձոր, Գնդեվազ, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Քաջարան, Շնող համայնքներում անցկացված հանրային թեժ քննարկումների հետագիծը, մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջները:

Կյանքի իրավունքը ցանկացած մարդու իրավունքների անբաժանելի մասն է։ Նա չի կարող տարանջատվել հողի, օդի, ջրի հիմնական իրավունքներից: Այդ բնական իրավունքների վրա է կառուցված ամբողջ աշխարհի օրենսդրական դաշտը: Այս իրավունքների ոտնահարման խնդիրների շուրջ շնորհանդեսից հետո ծավալվեց քննարկում: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանը ՀՀ Օմբուդսմենի անունից պատրաստակամություն հայտնեց սերտ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ համատեղ գտնելու խնդիրների լուծման ուղիներ:



17:29 Հոկտեմբեր 14, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news