ԷկոԼուրի «Ազգային փորձաքննության առանձնահատկությունները» նոր վավերագրական ֆիլմի շնորհանդես

ԷկոԼուրի «Ազգային փորձաքննության առանձնահատկությունները» նոր վավերագրական ֆիլմի շնորհանդես

ԷկոԼուր

ԷկոԼուրի «Ազգային փորձաքննության առանձնահատկությունները» նոր վավերագրական ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 3-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ): Հայաստանում բնապահպանական փորձաքննությանը բնորոշ խնդիրները կմեկնաբանեն մամուլի ակումբի հյուրերը` Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Ազգային փորձաքննության առանձնահատկությունները» ֆիլմում ներկայացված է, թե ինչպես նախագծերը, որոնք մարդկանց եւ բնության համար մեծ ռիսկեր են պարունակում, Բնապահպանության նախարարության կողմից դրական եզրակացություն են ստանում: Ինչպես է խախտվում բնապահպանական օրենսդրությունը, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում այդ խախտումների համար: Ինչպես չինովնիկների անտարբերության պատճառով փոքր գյուղերի բնակիչները բաժանվում են եւ իրար դեմ դուրս գալիս: Եւ իրականում ինչ տեսք ունի Սեւանա լճի փրկության ծրագիրը, եթե լիճը ոչնչացնող նախագծերի համար «կանաչ լույս» են վառում:



14:23 Հուլիս 02, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news