Նոր սպառնալիքներ Ադրբեջան -ԵՄ գազատարի նոր նախատեսվող մեգանախագծից

Նոր սպառնալիքներ Ադրբեջան -ԵՄ գազատարի նոր նախատեսվող մեգանախագծից

ԷկոԼուր

Զարգացման եւ էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպությունների եվրոպական «Counter Balance» կոալիցիան Ադրբեջանից Եվրոպա գազի տեղափոխման  եվրոպական մեգանախագծի մասին ստեղծել է նոր վեբ-փաստագրական ֆիլմ՝ «Զբոսանք խողովակաշարով»: Կազմակերպությունը կոչ է անում տարածել այս ֆիլմը որպես ահազանգ պատրաստվող նախագծի մասին: Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասված է.  «Պատկերացրեք հազարավոր գյուղերի, անտառների գյուղատնտեսական հանդակների և Ադրիատիկ ծովի հատակի ամբողջովին ոչնչացում: Սա մղձավանջ չէ, սա Եվրամիության նախագիծն է` ստեղծել Հարավային գազային միջանցքը` Ադրբեջանից Իտալիա ձգվող 3500 կիլոմետր խողովակաշարով: Այն սրում է կլիմայի փոփոխությունը, կաջակցի բռնատիրական ռեժիմը, եւ  45 միլիարդ դոլարի ծախսը մի քանի տարի հետո կարող է դառնալ անօգուտ:

Նախագծի հովանավորողներն ասում են, որ նախագիծը կապահովի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Գազային լոբբին խոստումներ է տալիս Բրյուսելում, Հռոմում, Բաքվում եւ այլ վայրերում, ինչը կարելի է տեսնել «Զբոսանք խողովակաշարով» ֆիլմում: Եթե նախագիծն իրականացվի, ապա Իտալիայում եւ Ադրբեջանում մարդկանց եւ շրջակա միջավայրի համար կանխատեսվում են ավերիչ հետեւանքներ:

Հարավային  գազային միջանցքը քաղաքական նախագիծ է, որին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Եվրամիությունը: Բայց կա առնվազն 3500 պատճառ, թե ինչու  է նախագիծը մեծ սխալ»:

 Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես է  ԵՄ-ն թաղում գլուխն ավազի մեջ, երբ գործը հասնում է կլիմայի եւ մարդու իրավունքների վերաբերյալ  իր պարտավորություններին:  Ֆիլմը լույս է սփռում Հեյդար Ալիեւի  (Ադրբեջանի նախագահ) եւ բրիտանական նավթային ընկերության  (British Petroleum) միջեւ կասկածելի կապին եւ ներկայացնում է խոշոր էներգետիկ կորպորացիաների շահերը, որոնք ԵՄ-ում լոբբի են անում գազի օգտին՝ չնայած վառելիքի այդ տեսակի նկատմամբ պահանջարկի նվազման փաստին:

Նաեւ ընդգծվում է, որ կան գազային վառելիքին այլընտրանքներ: Լոնդոնի քաղաքամերձ շրջանի աղքատ բնակիչները ստեղծել են էներգիայի վերականգնվող  աղբյուրների իրենց սեփական նախագիծը, որպեսզի վերահսկեն էներգիայի հարցում իրենց սեփական կարիքները: Նման փայլուն օրինակները ցույց են տալիս, որ դեռ շատ ուշ չէ ընտրել այլ ճանապարհ Եվրոպայի համար:

«Counter Balance»-ը աշխատանքի մեծ փորձ ունի միջազգագային զարգացման ֆինանական ինստիտուտների ոլորտում, ինչպես նաեւ ընկերությունների հետ՝ կանխելու խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի արդյունքում բացասական հետեւանքները:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`http://globalmotion.pageflow.io/walkingtheline#37823:

12:56 Մարտ 14, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news