«Քո իրավունքների տերը Դու ես» ֆիլմի շնորհանդես՝ «ԷկոԼուր»-ում

«Քո իրավունքների տերը Դու ես» ֆիլմի շնորհանդես՝ «ԷկոԼուր»-ում

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (հասցե` Հանրապետության 49/2, Եվրոպա հյուրանոցի դիմաց, մուտքը բակի կողմից, նախավերջին մուտք): տեղի կունենա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած «Քո իրավունքների տերը Դու ես» ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմում արտացոլված է Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիական թեժ կետերում մարդկանց պայքարը հանուն իրենց իրավունքների:

Կյանքի իրավունքը ցանկացած մարդու իրավունքների անբաժանելի մասն է։ Նա չի կարող տարանջատվել հողի, օդի, ջրի հիմնական իրավունքներից: Այդ բնական իրավունքների վրա է կառուցված ամբողջ աշխարհի օրենսդրական դաշտը:

Ֆիլմում ներկայացնում է Գառնի, Գլաձոր, Գնդեվազ, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Քաջարան, Շնող համայնքներում անցկացված հանրային թեժ քննարկումների հետագիծը, մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջները:

Ֆիլմից հետո տեղի կունենա քննարկում:



16:35 Հոկտեմբեր 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news