Ով կգոյատեւի Սեւանում

Ով կգոյատեւի Սեւանում

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը ներկայացնում է նոր փաստավավերագրական ֆիլմ` «Ով կգոյատեւի Սեւանում»: Ֆիլմում բարձրաձայնվում են հարցեր, որոնք անհանգստացնում են մեզ` բոլորիս, բայց ամենից առաջ` Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին: Սեւանի շուրջը 40 համայնք կա: Մարդիկ չեն մասնակցում Սեւանի վերաբերյալ պետական ծրագրերին, որոնց ընդհանուր գումարը պետական բյուջեին արժենում է  տարեկան ավելի քան 370 000 000  դրամ: Եւ մարդիկ հեռանում են` ելք չտեսնելով: «Մենակ այս տարի 800 երիտասարդ արդեն գտնվում են դրսում... Հանածոները հանեցինք, ջուրը խմենք, ուտելիքն ուտենք, ծառերը կտրենք, բոլորը վերացնենք ու մի հատ անապատ թողնենք եկող սերնդին: Բա նրանք ի՞նչ պիտի ասեն` ինչի՞ համար ենք ապրել ու գոյատեւել: ... Անտառը այդքան կարեւոր չի, կվերականգնենք, ձուկն էլ կվերականգնվի, մենք ջուր պիտի ունենանք: Այ, այսօր միայն ինձ անհանգստացնում է ջուրը: ... Մարտունու այս գետի վրայի ՀԷԿ-ի խոսակցությունները եղավ, երբ որ Արգիճիի համար պայքարն էր, մեկ էլ մեկն ինձ ասաց` գիտես, որ Մարտունու գետի վրա սարքել, պրծել են: Երբ որ հիմա տուրբինն աշխատում է, ու ես ձեզ տանեմ, ու եթե դուք նոպա չստանաք. ես` անձամբ, մեկ շաբաթ անկողին եմ ընկել: Ուրեմն ջրի տակ այսքան բարձրության գորտի ու ձկան ոսկոր ու փուշ է:... Ով որ կասի, որ սիգ է լինում, իշխան է լինում Սեւանում, սուտ է, ձեզ խաբում են, ձեզ բերում են չգիտեմ որտեղի սիգ: ... Մենք` որսագողերս, դիմում ենք երկրի նախագահին...»,- այս եւ այլ խնդիրների մասին խոսում են տեղի բնակչները: Խնդիրների վերաբերյալ իր մեկնաբանություններն է տալիս ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը:

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են` Ինգա Զարաֆյանը, Նիկոլայ Դավթյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Գագիկ Քոչինյանը, Վարդան Մաթեւոսյանը:

Սույն տեսաֆիլմը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով՝ «ԷկոLուր»-ի միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են «ԷկոԼուր»-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:



13:00 Նոյեմբեր 30, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news