«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել: Օգոստոսի 14-ին` ժամը 06:30-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի տեղեկացմամբ` Խոսրովում է նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հրդեհի բռնկման պատճառները և բնությանը պատճառված վնասի չափը դեռ հայտնի չէ:

Հրդեհը բռնկվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Զիմա» կոչվող տարածքում: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում էր բուսածածկ և անտառածածկ տարածք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն` օգոստոսի 14-ին` ժամը 06:00-ին, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ Խոսրովի արգելոցի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:

Օգոստոս 14, 2017 at 11:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր