Հայտնի է, թե ինչքան անտառային տարածք է այրվել հրդեհների արդյունքում

Հայտնի է, թե ինչքան անտառային տարածք է այրվել հրդեհների արդյունքում

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է 1641.64 հեկտար տարածք, արգելոցի սահմաններից դուրս այրված տարածքը կազմում է 74,66 հա: «Վայոց ձորի անտառտնտեսությունում» այրվել է 609.016, իսկ «Արագածոտնի անտառտնտեսությունում»` (Բյուրական) 762 հեկտար տարածք:

Արբանյակային պատկերների վերծանման միջոցով ստացված այս տվյալները հրապարակել է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Խոսրովի արգելոցում և Վայոց ձորում այրված անտառածածկի մեջ ներառված չեն առանձին մանր խմբերով և կղզյակների տեսքով հանդես եկող գիհուտները:

Բյուրականում բռնկված հրդեհի արդյունքում ցածր, չափավոր-ուժեղ և բարձր աստիճաններով այրվել է մոտ 597 հա տարածք, իսկ խիտ կաղնու անտառածածկում շատ թույլ աստիճանի այրումն ընդգրկել է մոտ 50 հա տարածք, բարձր աստիճանների այրումը՝ 105 հա: Անտառածածկի առանձին նոսր հատվածները տվյալներում ներառված չեն:

Խոսրովի  անտառ

Ստորև ներկայացված են արբանյակային պատկերներ, որոնք արվել են հրդեհից  առաջ (նկ .1) և  հետո (նկ2.):

Նկ.1 Sentinel-2 արբանյակային պատկեր հրդեհից առաջ (21/07/2017)

Նկ2. Sentinel -2  արբանյակային պատկեր  հրդեհից  հետո (20/08/2017)

Հրդեհված տարածքների հեռազննման մեթոդների հիման վրա  իրականացված դասակարգում՝ ըստ  այրման ծանրության աստիճանի (նկ3):

Բռնկված հրդեհի արդյունքում Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է
1641.64 հա  տարածք: Արգելոցի սահմաններից դուրս այրված տարածքը կազմում է 74,66 հա (նկ4):

 

Վայոց Ձոր

Վայոց Ձորի մարզում բռնկված հրդեհի ադյունքում այրվել է ընդհանուր 609.016 հա տարածք:

Նկ1. Այրված տարածքի սահմանը նախքան հրդեհը (21/07/2017)

Նկ.2 Sentinel -2  արբանյակային պատկեր հրդեհից հետո (20/08/2017)

Արագածոտն/Բյուրական

Համաձայն  Seninel-2 արբանյակային պատկերների միջոցով իրականացված վերծանման  տվյալների՝ Բյուրականում  բռնկված հրդեհն ընդգրկել է մոտ 762 հա տարածք, որտեղ ցածր, չափավոր-ուժեղ և բարձր աստիճաններով այրվել է մոտ 597 հա տարածք: Ստորև ներկայացված են արբանյակային պատկերներ, որոնք կատարվել են հրդեհից  առաջ (նկ .1) և  հետո (նկ2.):

Նկ.1 Sentinel-2 արբանյակային պատկեր հրդեհից առաջ (30/08/2017)

Նկ2. Sentinel -2  արբանյակային պատկեր  հրդեհից  հետո (09/09/2017)

Հրդեհված տարածքների հեռազննման մեթոդների հիման վրա  իրականացված դասակարգում՝ ըստ  այրման ծանրության աստիճանի (նկ3):

Բուն այրվածքը կազմում է 597,4 հա(նկ4) :

18:28 Սեպտեմբեր 22, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news