ԷկոԼուր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 11:30-ին, Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է 1800 հա խոտածածկույթ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
Օգոստոս 27, 2019 at 17:22