Ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում. տեսչությունը գնահատում է վնասը

Ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում. տեսչությունը գնահատում է վնասը

ԷկոԼուր

SOS TV-ն և «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում պատկերված են հատված ծառեր «Դիլիջան» ազգային պարկում:

««Դիլիջան» ազգային պարկի տնօրինությունը պետք է անհապաղ հրաժարական տա։ Մարդիկ, որոնք պետք է վերահսկեին մեր անտառները, չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը։ Պատճառները պետք է պարզի ՀՀ ոստիկանությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է SOS TV-ն։

Ահազանգի հետքերով են գնացել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները: Տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց, որ տեսչության աշխատակիցները ֆիքսել են ազգային պարկում հատված ծառերը: Ներկայում տեսչական մարմինը հաշվարկում է ծառահատումների ծավալները և հասցրած վնասի չափը:

Լուսանկարը` SOS TV-ի ֆեյսբուքյան էջից

15:15 Մայիս 10, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news