Հայաստանի ապօրինի ծառահատումների վերաբերյալ նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ

Հայաստանի ապօրինի ծառահատումների վերաբերյալ նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ

ԷկոԼուր

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և «Օբերտոն» երաժշտական ընկերության համատեղ նկարահանվել «Re:Spect the Nature» տեսահոլովակը: Այն բարձրաձայնում է Հայաստանում ապօրինի ծառահատումների խնդրի մասին։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են երաժիշտներ Գոռ Սուջյանը (վոկալ), Տիգրան Սուչյանը (շեփոր) և Միքայել Ոսկանյանը (թառ)։

Տեսահոլովակը նկարահանվել է «Ռե» սոցիալ երաժշտական նախագծի շրջանակներում։ Նախագծի նպատակն է հիշեցնել, որ երաժշտությունն իր մեջ կրում է ավելի մեծ գաղափարներ, քան միայն ժամանցի ապահովումը։ Նախագծի միջոցով բարձրաձայնվում են խնդիրներ, որոնք հասարակության ուշադրության կարիքն ունեն։
Այս մասին տեղեկացնում է WWF Հայաստանի հանրային կապերի բաժինը:



14:22 Նոյեմբեր 22, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news