«Էկոդպրոց»` ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

«Էկոդպրոց»` ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

ԷկոԼուր

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ, Նոյեմբերյան, Բերդավան բնակավայրերի մի խումբ երեխաներ էկոկրթություն ստացան «Էկոդպրոց» ծրագրի շրջանակներում: «Էկոդպրոց»-ի համակարգող Լիլիթ Մուրադյանը ԷկոԼուրին հայտնեց, որ «Էկոդպրոց»-ի մասնակիցները գիտելիքներ են ստացել բնության պահպանման, շրջակա միջավայրի աղտոտվածության և աղբի վերամշակման վերաբերյալ: Համատեղ ուժերով աղբից մաքրել են Կողբի հարակից անտառը։ «Ընտրվել են Տավուշի մարզի սահմանամերձ երեք բնակավայրերից մասնակիցներ` հաշվի առնելով նրանց ավելի քիչ մասնակցությունը նմանատիպ ծրագրերին և պասիվ ներգրավվածությունը հասարակական կյանքում։ Այս համայնքներում անհրաժեշտ է զարգացնել բնապահպանական մշակույթը, ակտիվացնել երիտասարդներին և երեխաներին, պայքարել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ: Կարծում ենք, որ այս ծրագրով կարողացանք խթանել սահմանամերձ շրջանների երեխաններին, որ ավելի ակտիվ լինեն հասարակական կյանքում և ավելի իրազեկ»,- ասաց Լիլիթ Մուրադյանը։ Նա նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու և ընդգրկելու է նաև այլ համայնքներ:
«Էկոդպրոց» ծրագիրն իրականացվել է «Էկոլաբ» հիմնադրամի «ReAction» ծրագրի շրջանակներում։

17:49 Դեկտեմբեր 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news