«Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերվել է այրվող փչակով ծառ

«Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերվել է այրվող փչակով ծառ

ԷկոԼուր

Սույն թվականի հունվարի 20-ին «ArmGeo»-ի արշավականները «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հայտնաբերել են այրվող ծառ: Ֆեյսբուքում այս մասին գրառում է կատարել «ArmGeo»-ի հիմնադիր Տիգրան Շահբազյանը: ԷկոԼուրի հետ զրույցում Տիգրան Շահբազյանը նշեց, որ սար բարձրանալու ճանապարհին հայտնաբերված ծառի միջից կրակ ու ծուխ էր դուրս գալիս: Սոցիալական ցանցում հրապարակված նկարներից և տեսանյութից երևում է, որ ծառի ստորին՝ փչակի հատվածն այրվում է, իսկ արշավականները փորձում են այն հանգցնել:

Շահբազյանի գրառման մեջ մասնավորապես նշված է. ««Դիլիջան» ազգային պարկում նոր մեթոդ են սկսել կիրառել։ Սկզբում ծառի փչակի մեջ հատուկ նյութ են լցնում, վառում։ Հավանաբար չորանալուց հետո այն ներկայացնում են հատման ենթակա ծառ»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն անմիջապես արձագանքել էր գրառմանը, նշելով, թե Տավուշի տարածքային բաժինը տեղյակ է այս մասին և այսօր պետք է տեղում գնահատում կատարի: Գրիգորյանը նաև նշել էր, որ իրենց, այսինքն՝ տեսչական մարմնի լաբորատորիան հագեցված չէ համապատասխան սարքավորումներով՝ նյութի ուսումնասիրություն կատարելու և հրկիզման նյութը որոնելու համար: Տեսչական մարմինը պատրաստվում է ուսումնասիրության աշխատանքներում ներգրավել ԱԻՆ-ին:

Լուսանկարը` Տիգրան Շահբազյանի ֆեյսբուքյան էջից:

14:59 Հունվար 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news