Ջերմահարվել են Թեղուտի անտառապատման ծրագրով տնկված անտառի ծառերը

Ջերմահարվել են Թեղուտի անտառապատման ծրագրով տնկված անտառի ծառերը

ԷկոԼուր

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունում Թեղուտի անտառապատման ծրագրով հիմնադրված 20,8 հա անտառմշակույթների տարածքում երեկ՝ փետրվարի 14-ին, համայքային տարածքից ներթափանցած հրդեհի հետևանքով 9 հեկտար տարածքում ջերմահարվել են 3-4 տարեկան ծառեր (սոճի, հացենի, թխկի)։ Վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշտել գարնանը՝ բույսերի վեգետացիոն շրջանում։

Տարածքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, կազմվել է համապատասխան արձանագրություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեն:

18:46 Փետրվար 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news