«Տաշիրի անտառնտեսություն»-ում բռնկված հրդեհի պատճառով սոճիներ են այրվել

«Տաշիրի անտառնտեսություն»-ում բռնկված հրդեհի պատճառով սոճիներ են այրվել

ԷկոԼուր

Փետրվարի 25-ին  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառնտեսություն»-ում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 35 հա-ը՝ անտառածածկ տարածքում, այդ թվում՝ ծառեր:

ԱԻՆ-ի տեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԷկոԼուրին հայտնեցին, որ հրդեհի բռնկման պատճառները դեռևս հաստատված չեն: ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը նշեց, որ անտառի այդ հատվածում հանդիպում են հիմնականում սոճիներ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի քարտուղար Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ հրդեհը համայնքային տարածքից է մուտք գործել «Տաշիրի անտառնտեսություն»:

«Այս պահի դրությամբ վնասի չափի վերաբերյալ չենք կարող ոչինչ ասել, որովհետև տեղեկությունները խիստ նախնական են:  Այս պահին հրդեհը մարված է, հետմարման աշխատանքները կատարված, ծխացող օջախներ չկան», - նշեց նա:

Նշենք, որ հրդեհը բռնկվել էր Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում:

16:20 Փետրվար 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news