Երևանի Բուսաբանական այգու վերակառուցման ծրագիրն ուղարկվել է Սինգապուր

Երևանի Բուսաբանական այգու վերակառուցման ծրագիրն ուղարկվել է Սինգապուր

ԷկոԼուր

Հայաստանը և Սինգապուրը կհամագործակցեն Երևանի բուսաբանական այգու վիճակի բարելավման ուղղությամբ: ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտը, որի գիտափորձարարական մասն է կազմում Երևանի բուսաբանական այգին, ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացրել այգու վերակառուցման ծրագիրը, որն էլ այն ուղարկել է Սինգապուր: Այս մասին ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում հայտնեց Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը` նշելով. «Վերակառուցման ծրագրի մեջ բացի գլոբալ խնդիրներից ընդգրկել ենք նաև հավաքածուների հարստացման խնդիրը: Առաջարկել ենք չինական այգի, ճապոնական խոլորձների ջերմոց ստեղծել»:

Անահիտ Ղուկասյանն ասաց, որ Սինգապուրից պատասխան են ստացել` հանդիպել և քննարկել անելիքները:

Հիշեցնենք, որ 2019թ-ի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սինգապուրի փոխվարչապետի հետ, որ Սինգապուրի կառավարությունն աջակցություն կցուցաբերի Երևանի բուսաբանական այգուվերականգնման հարցում:

Բուսաբանության ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ մինչ այդ ծրագրի իրականացումը արդեն իսկ սկսել են աշխուժացնել Բուսաբանական այգու աշխատանքները, բանվորներ են ընդունել:

«Նոր կառուցվածք ենք ուզում ստեղծել այգում, որպեսզի ամեն մի հավաքածու հողամաս ունենա իր ագրոնոմն ու բանվորը: Պահակային պատշաճ ծառայություն ենք ցանկանում ունենալ: Նպատակ ունենք պոպուլիզացնել այգու բուսաբանության թանգարանը, որպեսզի այցելուների հոսքն աճի: Թանգարանն այժմ վերակառուցվում է Սենկենբերգի ինստիտուտի հովանավորությամբ», - նշեց նա:

 

18:25 Մարտ 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news