Արձանագրվել են ապօրինի ծառահատումների դեպքեր «Սևան» ազգային պարկ»-ում

Արձանագրվել են ապօրինի ծառահատումների դեպքեր «Սևան» ազգային պարկ»-ում

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշ մասնաճյուղի Արտանիշ և Դրախտիկ տեղամասերի  պահաբաժիներում հանգստյան օրերին հայտանաբերվել է 25 ապօրինի հատված սոճենի տեսակի ծառ: Այս մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում: 

Ստեփանավանի, Գուգարքի, Իջևանի մասնաճյուղերում հայտանբերվել է 30 ապօրինի հատված ծառ՝ 19 ծառ Ստեփանավանի, 4 ծառ Գուգարքի և 7 ծառ Իջևանի անտառնտեսությունում:

Դեպքերի վերաբերյալ արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

12:23 Մարտ 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news