Ջիլիզայի անտառտնտեսությունից փայտ են գողացել

Ջիլիզայի անտառտնտեսությունից փայտ են գողացել

ԷկոԼուր

Մարտի 30-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին Լալվարի անտառտնտեսության անտառապահից ահազանգ է ստացվել, որ Ջիլիզայի անտառտնտեսությունից փայտ են գողացել:

Նույն օրը, ժամը 17.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի հրապարակամերձ տարածքում ոստիկանության ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են 1962 թ. ծնված Գագիկ Գ.-ի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 0.5 խմ փայտանյութով:

Գագիկ Գ.-ի որդին՝ 1990 թ. ծնված Սարգիս Գ.-ն, հայտնել է, որ փայտանյութը մարտի 29-ին բենզասղոցով հատել է ինքը Մադան թաղամասի Յոլկուտ կոչվող հանդամասից՝ քամատապալ թեղի տեսակի ծառից, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

15:48 Ապրիլ 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news