Ապօրինի հատումներ՝ Իջևանի անտառտնտեսության տարածքում

Ապօրինի հատումներ՝ Իջևանի անտառտնտեսության տարածքում

ԷկոԼուր

Ս.թ. հոկտեմբերի 1-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։

Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հոկտեմբեր 02, 2019 at 14:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր