Երևանին աշխարհի ամենաբարձր ծառի՝ սեքվոյայի սերմեր են նվիրել

Երևանին աշխարհի ամենաբարձր ծառի՝ սեքվոյայի սերմեր են նվիրել

ԷկոԼուր

Երևանը աշխարհի ամենաբարձր ծառի՝ սեքվովայի սերմեր է նվեր ստացել: «Լոս Անջելեսի մեր ընկերները, իմանալով, որ Երևանում կանաչապատման աշխատանքներ են լինելու, փոքրիկ նվեր են ուղարկել՝ աշխարհի ամենաբարձր ծառի՝ սեքվոյայի սերմեր: Որպես հաջողության նշան որոշեցի նվիրել Երևանի քաղաքապետարանին »,- դեկտեմբերի 16-ին՝  Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը:

Սեքվոյան՝ վիթխարածառը, ճահճանոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է։ Հայտնի է 1 տեսակ՝ մշտադալար սեքվոյան։

Աճում է Կալիֆորնիայի և Հարավային Օրեգոնի լեռներում։ Առաջացնում է հսկայական անտառներ։ Եվրասիայում հայտնաբերված է բրածո վիճակում։ Հազվադեպ մշակվում է Սև ծովիմերձարևադարձային ափերին, ՀՀ-ում՝ Իջևանի դենդրարիումում։

Միատուն, հսկա ծառ է, բարձրությունը՝ մինչև 110 մ, բնի տրամագիծը՝ 8–10 մ։ Բունն ուղիղ է՝ ծածկված մինչև 70 սմ հաստության կեղևի շերտով, սաղարթը նեղ կոնաձև է։  Բազմանում է սերմերով և կտրոններով։ Բնափայտն արժեքավոր է, օգտագործվում է նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ։ Ինտենսիվ ծառահատումները սեքվոյայի անհետացման վտանգ են առաջացրել, և այն պաշտպանության տակ է վերցված։

Ապրում է մինչև 2 հազար տարի։

Լուսանկարը՝ Վիքիպեդիայի

11:22 Դեկտեմբեր 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news