Օպտիմալացում շրջակա միջավայրի նախարարությունում. «Զիկատար բնապահպանական կենտրոն»-ը միացվեց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին

Օպտիմալացում շրջակա միջավայրի նախարարությունում. «Զիկատար բնապահպանական կենտրոն»-ը միացվեց  «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացվեց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին: Որոշումը գործադիրն ընդունեց ս.թ. մարտի 19-ի նիստին:

Որոշման ընդունման նպատակն է օպտիմալացնել շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող միանման գործառույթներ իրականացնող ՊՈԱԿ-ները:

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2002 թ-ին, և նրա ենթակայությանն է հանձնված «Էրեբունի» պետական արգելոցը, «Որդան կարմիր», Ջերմուկի ջրաբանական և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերը, «Ջրվեժ» անտառպարկ», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ», Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ», Բերդի «Սորաններ» դենդրոպարկ» և Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկները։

Նշվում է, որ նպատակահարմար է «Զիկատար» պետական արգելավայրի կառավարումը ևս հանձնել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ իրականացնում են միատեսակ գործառույթներ՝ այն է պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնական պաշարների կայուն օգտագործման ապահովում:

Օպտիմալացման արդյունքում «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 9-ը հաստիքներից կկրճատվեն 2-ը։

 

19:29 Մարտ 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news